Հունվար 11-ին Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են

Հունվար 11-ին Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, Times․am: Հունվար 11-ին Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝

Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ

Վահան Վաչագանի Բաբայանին թիվ N զորամասի ժամկետային պար-տադիր զինծառայող, շարքային

Արթուր Արտյոմի Մխիթարյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային»,-ասված է ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում