Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել վարել ապաքաղաքականացված և բաց երկխոսություն. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել վարել ապաքաղաքականացված և բաց երկխոսություն. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, Times․am: Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքներով պայմանավորվել են կառուցողական և ապաքաղաքականացված երկխոսություն վարել՝ ընդհանուր եզրեր գտնելու համար։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն։

«Կողմերը ի ցույց դրեցին իրենց պատրաստակամությունը բաց, կառուցողական, ոչ քաղաքականացված երկխոսություն վարել, կենտրոնանալով գործնական արդյունքների վրա՝ փոքր քայլերով անցնելով պարզից բարդին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ընդհանուր եզրեր գտնելուն միտված աշխատանքը, ինչը կծառայի ի շահ երկու երկրների ժողովուրդների, ի շահ տարածաշրջանի կայունության և տնտեսական բարգավաճման», – ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում