Հայ խաղաղապահները Ղազախստանից վերադարձել են Հայաստան

Հայ խաղաղապահները Ղազախստանից վերադարձել են Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, Times․am: Ղազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում առաքելությունն ավարտած հայկական ստորաբաժանումը հունվարի 14-ին վերադարձել է Հայաստան։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

ՀՀ ԶՈւ 100 զինծառայող ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան էր գործուղվել հունվարի 7-ին` ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ իրականացնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում