AM | RU
USD
EUR
RUB

Ի պաշտպանություն Արմեն Դարբինյանի՝ հայ գիտնականները նամակ են գրել Պուտինին

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, Times․am: Ի պաշտպանություն Արմեն Դարբինյանի՝ հայ մի շարք գիտնականներ բաց նամակ են հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, վարչապետ Միխայիլ Միշուստինին, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին եւ Ռուսաստանի Գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին։ Նամակում մասնավորապես ասված է․

«Մենք ստիպված ենք եղել Ձեզ դիմել, մեր կարծիքով, այն անարդար իրավիճակի պատճառով, որը ձեւավորվել է Երեւանի ռուս-հայկական համալսարանի եւ նրա ռեկտոր՝ պրոֆեսոր Արմեն Ռազմիկի Դարբինյանի շուրջ։ Համալսարանը, ռեկտոր Դարբինյանի ղեկավարության ներքո, համեմատաբար կարճ պատմական ժամանակահատվածում վերածվել է Հայաստանում գիտության, մշակույթի եւ կրթության եզակի օջախի, հասել է Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս գիտական եւ ակադեմիական լայն շրջանակներում վաստակած ճանաչման, եւ հանդիսանում է երկրում եւ տարածաշրջանումում կրթության անվիճելի առաջատարը։ Արմեն Դարբինյանը հայտնի եւ հարգված անձ է Հայաստանում, փայլուն մտավորական, սկզբունքային քաղաքական գործիչ, լուրջ գիտնական, ականավոր կազմակերպիչ, վառ, եզակի, բարի եւ առատաձեռն մարդ։ Տղամարդկային պատիվն ու արժանապատվությունը գնահատող մարդ։ Նա վաստակած հեղինակություն է վայելում երիտասարդ սերնդի, բազմահազար ուսանողների եւ Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտների մոտ, նրա անվան հետ են կապված երկրում ռուսական կրթության ոլորտում արձանագրված հաջողությունները։ Մեզ հատկապես տարօրինակ են թվում ռուս որոշ պաշտոնյաների գործողությունները, որոնք կասկածի տակ են դրել ռեկտորի բարի անունն ու համալսարանի համբավը։

Հստակ է, որ դա չի բխում ոչ ռուսական, ոչ հայկական եւ ոչ էլ՝ արդարության ու ճշմարտության շահերից։ Մենք մեր լիակատար զորակցությունն ենք հայտնում Ռուս-Հայկական համալսարանի ռեկտորի դիրքորոշումներին եւ նրա քսանամյա գործունեությանը։ Վստահ ենք, որ մեր այս գնահատականին կմիանան նաեւ հազարավոր մտածող եւ պատասխանատու հայորդիներ, ովքեր մտահոգ են երկրի լավագույն համալսարանի ճակատագրի համար, որպիսին արդարացիորեն դարձել է Ռուս-Հայկական համալսարանը՝ Արմեն Դարբինյանի ղեկավարությամբ։ Մենք հասկանում ենք նաեւ, որ հնարավոր է, որ հիմնվելով խեղաթյուրված տեղեկատվության վրա, համալսարանի ռուս հիմնադիրների մոտ կարող են առաջանալ կասկածներ ու հարցեր, սակայն մենք պնդում ենք, որ հակասությունները լուծվեն քաղաքակիրթ եղանակով, լինելով վստահ, որ ցանկացած այլ եղանակ վնաս է հասցնում Հայաստանի, Ռուսաստանի շահերին եւ հայ-ռուսական փոխգործակցությանը։ Մենք վստահ ենք, որ համալսարանի համար լավագույն ապագան ռեկտոր Դարբինյանի ստեղծարար գործունեության շարունակումն է»։

Նամակը ստորագրել են՝ ֆիզմաթ գիտությունների դեկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Եպիսկոպոսյանը, քիմիական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղակից անդամ Գեւորգ Դանագուլյանը, ֆիզմաթ գիտությունների դոկտոր պրոֆեսոր Հայկ Ղազարյանը, ֆիզմաթ գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը, իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վոլոդյա Հովհաննիսյանը, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Եգանյանը, տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վազգեն Մելիքյանը, տեխնիկական գիտությունների դոկտոր, Պետրոս Մեծի անվան Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Վահան Ավետիսյանը, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը»։

Լրահոս
Բոլոր խոսակցությունները, թե արբանյակով «սահմանային իրավիճակ ենք» հսկելու՝ սուտ են Դու հյուր ընդունել էլ չգիտես․ նախագահին գառաժների մուտքով են մտցրել շենք․ դե զգա՝ ով ա մաշվում Չեռնոգորիայի նախագահը կառավարության շենք մտավ հետնամուտքով․ տեսանյութ Միջազգային հանրությունը պետք է իմանա՝ Հայաստանում չկա իշխանություն. Վարդևանյան Կառավարության շենքի առաջին հարկի պատուհանները ծածկվել են Անվտանգության մետաղյա փակոցներով. տեսանյութ Սա Նիկոլի՝ երեկվա ԱԺ լկտի պահվածքի պատասխանն ա․ դու ոչ լեգիտի՛մ ես, ժողովրդի կողմից մանդատ չունե՛ս․ տեսանյութ Ոստիկանները թույլ չեն տալիս ընդդիմությանը շարժվել դեպի կառավարություն․ տեսանյութ ՈւՂԻՂ․ Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել է ընդդիմության երթը Իլհամ և Մեհրիբան Ալիևները՝ Արցախի օկուպացված տարածքների ճանապարհին. տեսանյութ Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Երևանի փողոցների վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով ԱԺ արտահերթ նիստը վերջնական ջրբաժանն է լինելու․ ԼՂ ու սահմանազատման աշխատանքը պետք է փաթեթային քննվի ՈւՂԻՂ․ Իշխան Սաղաթելյանի ասուլիսը Ադրբեջանում հայ գերիների իրական թիվը 119-ն է, 39 թիվը խիստ պակասեցված է․ Սիրանուշ Սահակյան Հայկական կողմին է վերադարձվել հայ-ադրբեջանական սահմանը հատած ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովը Զոհվածների ծնողները մտել են ԲԴԽ շենք՝ հանդիպելու Գագիկ Ջհանգիրյանին․ տեսանյութ Լարված իրավիճակ. Զոհված զինծառայողների ծնողները փորձում են մտնել ԲԴԽ շենք․ տեսանյութ Ջհանգիրյանը Փաշինյանին անգրագետ էր ասում, հիմա նրա կրնկի տակ է. թե վախկոտ չես` դուրս արի․ տեսանյութ Ջհանգիրյանը եթե էսօր չիջնի, տուն չի գնալու․ Կարին Տոնոյան․ տեսանյութ «Զարթնիր լաո հանուն Արցախի». Ստեփանակերտում երթ եւ հանրահավաք կանցկացվի Փաշինյանի հանցավոր գործունեության պատճառով հազարավոր մարդիկ տուժել են. պետք է դատարանի առաջ կանգնի Սենեգալում 11 նորածին է զոհվել հիվանդանոցում բռնկած հրդեհից Զարմանում եմ, թե դատավորը որտեղի՞ց գիտի՝ ինչ ունենք ասելու.Կարին Տոնոյան Կարգադրիչներն «արա»-ով են խոսում զոհերի ծնողների հետ. գնում ենք ԲԴԽ` հերոսների ծնողներին պաշտպանելու ՈւՂԻՂ․ Ընդդիմության անհնազանդության ակցիան՝ Ֆրանսիայի հրապարակից Բեռն, Դուբլին, Նիկոսիա և այլն․ ԱԺ-ում բյուջեի հաշվին ճամփորդությունների բուռն շրջան է սկսվել․ «Հրապարակ» Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է Բրյուսելյան հանդիպումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել․ «Հրապարակ» Մոսկվան ունի հաշվարկներ. ռուս քաղաքագետ. «Ժողովուրդ» Մխիթարյանը եռագույնով է տոնել «Ռոմայի» հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայում Ով է հրամայել քերել Արցախի դրոշով «Արցախ» գրառումը․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանն ու թիմը նորից նահանջեցին․ «Հրապարակ» Փաշինյանը Սամվել Բաբայանի միջոցով փորձում է շանտաժի ենթարկել Արցախի նախագահին. «Փաստ» Սյունիքը բզկտելու ճարտարապետները․ «Հրապարակ» «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները արտահերթ ԱԺ նիստ են հրավիրել՝ մեր օրակարգով․ Իշխան Սաղաթելյան Հազարավոր ոստիկանների հետևում ինչո՞ւ ես «պախկվում», գողեգող շրջում քաղաքում․ Աննա Գրիգորյան «Պրոխոդնոյ դվոր» թուրքի համար չենք լինելու. Արամ Վարդևանյան․ տեսանյութ Մենք տարածաշրջանում պետք է դառնանք գործոն, ոչ թե մուրացկան, որին խղճում և գրոշներ են նետում Այս իշխանություններն ամեն ինչ անում են, որ արտաքին պրոցեսները դառնան անշրջելի․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Անդրիասյանի եղբայրը․ տեսանյութ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan