AM | RU
USD
EUR
RUB

Կենսական իրավունքները՝ խաթարված. Կապանի գյուղերի բնակիչները խնդիրների աрջև են․ «Ժողովուրդ»

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, Times․am: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայ-ադրբեջանական սահմանի գյուղերի բնակիչների հարցերը շարունակում են չլուծված մնալ: Մասնավորապես բազմաթիվ խնդիրներ են հայտնաբերվել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հանձնարարությամբ աշխատակիցների՝ Սյունիք կատարած այցի ընթացքում:

Կապանից դեպի 4 գյուղեր՝ Ագարակ, Խդրանց, Եղվարդ եւ Ուժանիս տանող ճանապարհի նկատմամբ Ադրբեջանն առանց որեւէ իրավական հիմքի վերահսկողություն է սահմանելու, եւ դրա հետեւանքով մարդկանց համար հումանիտար խնդիրներ են առաջ եկել։ Օրինակ՝ Եղվարդ գյուղի բնակիչները նշել են, որ գյուղում շեշտակի նվազել է ոչխարաբուծությունը այն պատճառով, որ զրկվել են արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից. այդ տարածքներն այժմ ադրբեջանական զինված ուժերի տիրապետության տակ են։

Բացի այս, արդեն 10 գլուխ խոշոր եղջերավորներ հայտնվել են սահմանից այն կողմ, եւ գյուղացիները գոնե մնացածը փրկելու համար կենդանիներին ախոռից դուրս չեն հանում։ 3 գլուխ խոշոր եղջերավորներ Ագարակ գյուղից են հատել սահմանը, իսկ Ուժանիս գյուղում, ճիշտ է, նման դեպք դեռ չի գրանցվել, սակայն մարդիկ վաճառում են անասունները. խոշոր եղջերավորները արդեն պակասել են 21-ով։ Ինչպես Սյունիքի այլ սահմանամերձ բնակավայրերի դեպքում, այստեղ էլ այլընտրանքային ճանապարհը լուծում չէ:

Բացի անվտանգ ապրելու իրավունքից, այլընտրանքային ճանապարհի դժվարանցանելիության պատճառով խախտվում են տեղի բնակիչների կրթության, աշխատանքի, բուժօգնության եւ այլ իրավունքներ։ Օրինակ՝ եթե նախկինում գյուղացիները հեշտությամբ կարողանում էին հասնել Կապան քաղաք՝ աշխատանքի, ապա այժմ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով, իսկ եղանակային վատ պայմանների դեպքում՝ անանցանելիության պատճառով մարդիկ ստիպված բնակարան են վարձակալել։ Առկա են նաեւ բուժօգնության իրավունքի խախտման դեպքեր. թեեւ գյուղերն ունեն բուժհաստատություն, որտեղ համապատասխան առաջնային օգնություն է ցուցաբերվում (Եղվարդի եւ Ուժանիսի համար գործում է մեկ բուժհաստատություն Եղվարդ գյուղում), սակայն բուժօգնության ավելի լուրջ հարցերը չեն կարող լուծվել տեղում։

Մարդիկ լիարժեք բուժօգնություն ստանալու համար պետք է կրկին հասնեն Կապան քաղաք։ Այսպիսով, ադրբեջանական ծառայողների՝ հայկական գյուղերին այդքան մոտ տեղակայված լինելը, ամրացումները եւ նրանց կողմից միջհամայնքային ճանապարհների վերահսկողությունը խորացնում են մարդկանց իրավունքների խախտումները, խաթարում են նրանց բնականոն կյանքը: Հետեւաբար ինչպես արձանագրել է ԱԺ ՄԻՊ եւ ՀՀ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, պետք է գործուն քայլեր ձեռնարկվեն անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու համար, որպեսզի վերականգնվեն սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքները կամ դրանց մի մասը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս
Բոլոր խոսակցությունները, թե արբանյակով «սահմանային իրավիճակ ենք» հսկելու՝ սուտ են Դու հյուր ընդունել էլ չգիտես․ նախագահին գառաժների մուտքով են մտցրել շենք․ դե զգա՝ ով ա մաշվում Չեռնոգորիայի նախագահը կառավարության շենք մտավ հետնամուտքով․ տեսանյութ Միջազգային հանրությունը պետք է իմանա՝ Հայաստանում չկա իշխանություն. Վարդևանյան Կառավարության շենքի առաջին հարկի պատուհանները ծածկվել են Անվտանգության մետաղյա փակոցներով. տեսանյութ Սա Նիկոլի՝ երեկվա ԱԺ լկտի պահվածքի պատասխանն ա․ դու ոչ լեգիտի՛մ ես, ժողովրդի կողմից մանդատ չունե՛ս․ տեսանյութ Ոստիկանները թույլ չեն տալիս ընդդիմությանը շարժվել դեպի կառավարություն․ տեսանյութ ՈւՂԻՂ․ Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել է ընդդիմության երթը Իլհամ և Մեհրիբան Ալիևները՝ Արցախի օկուպացված տարածքների ճանապարհին. տեսանյութ Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Երևանի փողոցների վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով ԱԺ արտահերթ նիստը վերջնական ջրբաժանն է լինելու․ ԼՂ ու սահմանազատման աշխատանքը պետք է փաթեթային քննվի ՈւՂԻՂ․ Իշխան Սաղաթելյանի ասուլիսը Ադրբեջանում հայ գերիների իրական թիվը 119-ն է, 39 թիվը խիստ պակասեցված է․ Սիրանուշ Սահակյան Հայկական կողմին է վերադարձվել հայ-ադրբեջանական սահմանը հատած ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովը Զոհվածների ծնողները մտել են ԲԴԽ շենք՝ հանդիպելու Գագիկ Ջհանգիրյանին․ տեսանյութ Լարված իրավիճակ. Զոհված զինծառայողների ծնողները փորձում են մտնել ԲԴԽ շենք․ տեսանյութ Ջհանգիրյանը Փաշինյանին անգրագետ էր ասում, հիմա նրա կրնկի տակ է. թե վախկոտ չես` դուրս արի․ տեսանյութ Ջհանգիրյանը եթե էսօր չիջնի, տուն չի գնալու․ Կարին Տոնոյան․ տեսանյութ «Զարթնիր լաո հանուն Արցախի». Ստեփանակերտում երթ եւ հանրահավաք կանցկացվի Փաշինյանի հանցավոր գործունեության պատճառով հազարավոր մարդիկ տուժել են. պետք է դատարանի առաջ կանգնի Սենեգալում 11 նորածին է զոհվել հիվանդանոցում բռնկած հրդեհից Զարմանում եմ, թե դատավորը որտեղի՞ց գիտի՝ ինչ ունենք ասելու.Կարին Տոնոյան Կարգադրիչներն «արա»-ով են խոսում զոհերի ծնողների հետ. գնում ենք ԲԴԽ` հերոսների ծնողներին պաշտպանելու ՈւՂԻՂ․ Ընդդիմության անհնազանդության ակցիան՝ Ֆրանսիայի հրապարակից Բեռն, Դուբլին, Նիկոսիա և այլն․ ԱԺ-ում բյուջեի հաշվին ճամփորդությունների բուռն շրջան է սկսվել․ «Հրապարակ» Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է Բրյուսելյան հանդիպումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել․ «Հրապարակ» Մոսկվան ունի հաշվարկներ. ռուս քաղաքագետ. «Ժողովուրդ» Մխիթարյանը եռագույնով է տոնել «Ռոմայի» հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայում Ով է հրամայել քերել Արցախի դրոշով «Արցախ» գրառումը․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանն ու թիմը նորից նահանջեցին․ «Հրապարակ» Փաշինյանը Սամվել Բաբայանի միջոցով փորձում է շանտաժի ենթարկել Արցախի նախագահին. «Փաստ» Սյունիքը բզկտելու ճարտարապետները․ «Հրապարակ» «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները արտահերթ ԱԺ նիստ են հրավիրել՝ մեր օրակարգով․ Իշխան Սաղաթելյան Հազարավոր ոստիկանների հետևում ինչո՞ւ ես «պախկվում», գողեգող շրջում քաղաքում․ Աննա Գրիգորյան «Պրոխոդնոյ դվոր» թուրքի համար չենք լինելու. Արամ Վարդևանյան․ տեսանյութ Մենք տարածաշրջանում պետք է դառնանք գործոն, ոչ թե մուրացկան, որին խղճում և գրոշներ են նետում Այս իշխանություններն ամեն ինչ անում են, որ արտաքին պրոցեսները դառնան անշրջելի․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Անդրիասյանի եղբայրը․ տեսանյութ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan