AM | RU
USD
EUR
RUB

Էս մարդուն մենք մի հարց ունենք տալու՝ ե՞րբ ես թողնելու գնաս, որ մեր երկիրը փրկվի. Արթուր Վանեցյան

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, Times․am: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը hraparak.am-ին հարցազրույց է տվել. Հարցազրույցը ներկայացնում են ստորեւ.

- Պարո՛ն Վանեցյան, որոշել եք այս տարի ավելի ակտի՞վ լինել եւ գալ նիստերին՝ անցյալ տարի գրեթե չէիք մասնակցում։

- Ես պասիվ չեմ, ես նիստերին մասնակցում եմ, բոլոր նիստերին մասնակցել եմ: Ես չեմ մասնակցում Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանին, որովհետեւ չեմ ուզում ներկա գտնվել մի միջոցառման, երբ Նիկոլ Փաշինյանն ամբիոնից ինչ ուզում՝ խոսում է, եւ որեւէ կերպ չես կարողանում նրան հակադարձել։ Ազգային ժողովի նիստերի վարման կարգն է այդպիսին, նիստը վարողն ինքն է որոշում՝ ինձ ձայնի իրավունքից զրկի, Նիկոլ Փաշինյանին թողնի երկար խոսել՝ խախտելով ժամանակային սահմանափակումը, եւ, ի վերջո, վերջին խոսքը մնում է նրանը։ Նա էլ ինչ անպատասխանատու հայտարարություն ուզում՝ անում է։ Ես չեմ ուզում էդ ամեն ինչին մաս դառնալ։ Էս մարդուն մենք մի հարց ունենք տալու՝ ե՞րբ ես թողնելու գնաս, որ մեր երկիրը փրկվի։

- Իսկ ինչո՞ւ չեք տալիս այդ հարցը։

- Էդ հարցը բազմիցս ենք տվել, էդ մարդն իր բոլոր գործողություններով մի բան է անում միայն՝ իշխանություն է պահում։

- Դա միայն Ձե՞ր անունից եք ասում, թե՞ ձեր խմբակցության։

- Չէ, եթե Դուք նկատել եք, մեր ֆրակցիայի գրեթե բոլոր պատգամավորները շատ ակտիվ մասնակցում են հարցուպատասխանին: Դա իմ անձնական որոշումն է, որ ես չեմ ուզում ուղղակի մտնել իր օրակարգի մեջ։

- Բայց կարող են ասել՝ Դուք ֆրակցիայի ղեկավար եք, բա որ Նիկոլ Փաշինյանը մի թթու խոսք ասի ձեր թիմակիցների հասցեին, կամ «ուսապարկերը» բռունցքներով կրկին հարձակվեն, բա Դուք այնտեղ չլինե՞ք, որ պաշտպանեք։

- Ես էստեղ՝ շենքում եմ լինում, եւ եթե նման բան լինի, հավատացեք, անմիջապես կհայտնվեմ դահլիճում։ Էնպես չի, որ ես Ազգային ժողովի շենքում չեմ լինում։

- Ասում եք՝ մեկ նպատակ ունեք, թե երբ է Փաշինյանը հեռանալու, բայց նա չի հեռանում, ու կարծես ընդդիմության գոյությունն էլ նպաստում է դրան։ Հիմա իմաստը ո՞րն է մանդատները պահելու եւ պատգամավոր աշխատելու։

- Ձեր հարցի մեջ կա ուղղակի կամ անուղղակի մեղադրանք ընդդիմությանը, որ ընդդիմությունը չի կատարում իր հիմնական պահանջը, որ արդեն երկար ժամանակ կա օրակարգում, դա Նիկոլ Փաշինյանի հեռացումն է իշխանությունից։ Ես պատերազմից հետո, նաեւ պատերազմից առաջ, եթե Դուք հիշում եք՝ դեռեւս 2019 թ․ սեպտեմբերից, ամեն կերպ փորձում եմ անել այն քայլերը, որը հնարավորություն կտա Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։ Երբ որ մենք փողոցում պայքարում էինք, երբ որ մենք տուն չէինք գնում, երբ որ մենք փորձում էինք ժողովրդին բացատրել, որ էս իշխանության յուրաքանչյուր օր ավել մնալը բերելու է մեր երկրի կործանմանը, էդ ժամանակ էլ էին մեզ քննադատում, թե «ի՞նչ եք անում, ի՞նչ եք ուզում, թողեք՝ թող էդ մարդն աշխատի»։ Հիմա էլ են քննադատում։ Քննադատությունն ընդունելի է, որովհետեւ մենք ենք քաղաքական գործիչները, քաղաքական կառույցները, մենք ենք քաղաքական այն ուժերը, որոնք այսօր ստանձնել են այդ պատասխանատվությունը՝ սրանց հեռացնելու։ Բայց դրա համար պետք է ժամանակ, պետք է համակարգված աշխատանք, պետք է հասունանա այդ պահը, որ հասարակությունը ոտքի կանգնի եւ դուրս շպրտի սրանց իշխանությունից։ Հիմա մենք պետք է շարունակենք աշխատել մեր հասարակության, մեր ժողովրդի հետ։ Հավատացեք, իշխանության ձայները ընտրություններից հետո բավականին նվազել են։ Ես չեմ ասում, որ ընդդիմության ձայներն ավելացել են, բայց իշխանության ձայները նվազել են։ Մենք այսօր ականատես ենք լինում մի խայտառակ իրավիճակի, երբ Հայաստանից ընտանիքներով արտագաղթում են։ Միայն 2021 թ․ պաշտոնական տվյալներով՝ 100 հազարից ավելի մարդ մեկնել է Հայաստանից եւ այլեւս չի վերադարձել։

- Գնացողների մի մասը գուցե ընդդիմության հետ հույս կապած մարդիկ են, որոնք հիասթափվել են նաեւ ձեզնից եւ արտագաղթում են։

- Ես կարող եմ ասել, որ էն մարդիկ, ովքեր ընդդիմության կողմնակիցներն են, փորձում են էլի պայքարել, շարունակում են իրենց պայքարը, եւ ես շատ դեպքերում ականատես եմ լինում, որ Նիկոլ Փաշինյանի ընտրողներն են լքում երկիրը։

- Տպավորություն է, թե ընդդիմությունն ԱԺ-ում ընդամենը փորձում է արդարացնել իր մանդատները՝ պարբերաբար Փաշինյանին «կապիտուլյանտ» անվանելով կամ, ասենք, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանի «հերոսական» դրվագները հիշեցնելով։ Ընդդիմության ֆունկցիան ո՞րն է, եթե ասում եք՝ իրեն չեք կարողանում ո՛չ հակադարձել, ո՛չ հեռացնել, արձագանքելիս կոշտ պատասխանի եք արժանանում, մարդիկ էլ փողոց դուրս չեն գալիս, որ հեռացնեն։

- Էլի Ձեր հարցի ձեւակերպման հետ համաձայն չեմ։ Ես չեմ ասում՝ ինքը կոշտ արձագանքում է, մենք էլ վախենում ենք պատասխանելուց։ Նման բան չկա։ Ես ուղղակի ասում եմ՝ էդ մարդն անպատասխանատու հայտարարություններ է անում եւ օգտագործելով էս ամբիոնը եւ իր անպատժելիությունը՝ ինքը հասարակության վրա փորձում է թողնել ազդեցություն, որ ինքն ամեն ինչ ճիշտ է անում՝ սաղ էս ընդդիմությունն է մեղավոր։ Երկրի թիվ մեկ պատասխանատուն` անվտանգության, տնտեսության, դեմոգրաֆիկ խնդիրների, արտագաղթի, կրում է իշխանությունը, ընդդիմությունը դրա պատասխանատուն չէ։

- Բայց ընդդիմությունն է խոստացել, որ պիտի հեռացնի սրանց եւ ինքը գա իշխանության։

- Հասկացանք, բայց եթե մենք ընտրությունների արդյունքում ունեցանք 660 հազար ՀՀ քաղաքացի, որոնք ձայն տվեցին Նիկոլ Փաշինյանին․․․

- Մեծ մասը՝ ի հեճուկս ընդդիմության, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի, մի մասն էլ գուցե Ձեզ չէր սիրում։

- Ես համաձայն չեմ Ձեր գնահատականների հետ։ Քաղաքականությունը սիրել-չսիրելու հարց չի քննարկում։ Ուզում է՝ սիրեն, ուզում է՝ չսիրեն, դա կարեւոր չէ։ Մարդիկ պետք է հասկանան՝ ի վերջո, մարդն ի վիճակի՞ է լինել պատասխանատու եւ կառավարել երկիրը։ Էսօրվա իշխանության մեջ գտնվող մարդիկ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, էն մարդիկ, որ ձայն են տվել իրենց, եկեք մի հատ հարցնենք՝ եթե մեջները կան գործարարներ, սրանցից մեկին կտանեի՞ն իրենց բիզնեսում մի պաշտոն վստահեին։

- Բայց ընդդիմության հարցում էլ մարդիկ պիտի իմանան, չէ՞, ում հետեւից են գնում։ Քոչարյանին ասում են՝ թալանչի է, Սերժ Սարգսյանին ասում են՝ կոռուպցիոներ է, Վանեցյանին ասում են՝ թույլ ընդդիմադիր է, հիշեցնում են, որ Դուք իրենց մոտ ԱԱԾ տնօրեն էիք աշխատում, հետո դուրս եկաք։ Այսինքն՝ ամեն մեկին մի պիտակ կպցնում են։ Չկա մարդ, ում հետեւից ուզում է գնալ ժողովուրդը։

- Գիտե՞ք, մարդկանց պիտակավորելով... Դուք նախկին նախագահների մասին խոսեցիք, իմ մասին խոսեցիք, ես համաձայն չեմ էդ գնահատականների հետ, եկեք նստենք հասկանանք՝ ով ինչ կարող է անել։ Նիկոլ Փաշինյանը եւ իշխանությունները բացառապես կարողանում են խոսել, խոսել եւ 90 տոկոս դեպքերում խոսել սուտ։

- Իսկ ընդդիմությունն ի՞նչ է անում՝ բացի խոսելուց։

- Ընդդիմությունը գործ կարող է անել, աշխատանքով, գործով կարող է ապացուցել իր անելիքը եւ ասելիքը։ Մենք շատ դեպքերում կարող ենք քննադատվել, բայց, հավատացեք՝ չենք ընկրկելու եւ մինչեւ վերջ պայքարելու ենք սրանց դեմ։

Լրահոս
Մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը հանուն պարգևավճարի. Նիկոլն ուզում ա ձեզ գնի, շողոքորթի․ Սաղաթելյան ՈւՂԻՂ․ Ընդդիմության երթը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Մայիսի 18-ին Երևանի և 4 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող. ՀՀ ՊՆ Եթե 5000 սպանված տղաների գործը ձեզ չի հուզում, ուրեմն իրավունք չունեք մոտենալ արդարադատությանը․ Տոնոյան Փաշինյանն է հանձնել Հադրութն ու Շուշին. զոհերի հարազատները պահանջով ելույթ ունեցան հրապարակում Կառավարությունում նստած վախկոտը խուճապի մեջ է՝ բոլորին հրահանգել էր բերման ենթարկել․ Աննա Գրիգորյան Սա ոչ թե աննորմալ է, սա գժական խայտառակություն է.Հրանտ Բագրատյանը տնտեսական աճի ցուցանիշներ հրապարակեց Հպարտություն է, որ մենք ունենք այսպիսի երիտասարդություն. Ժորա Արիստակեսյան․ տեսանյութ ՈւՂԻՂ․ Ընդդիմության հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում Ձերբակալվել է Արմեն Գրիգորյանը Իգոր Խաչատուրովը վաղուց է թիրախավորված այս ստահակների կողմից, և ոչ միայն նա, Խաչատուրովների ողջ ընտանիքը Հայաստանում տեղի է ունեցել երկրաշարժ Արթուր Վանեցյանի որդուն 1 տարով զրկել են վարորդական իրավունքից Ամերիաբանկն ստացել է «Տարվա գործարքը 2021-Կանաչ առևտուր» մրցանակը ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում Դատախազությունը մերժել է Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու միջնորդությունը Իրանը պատրաստ է Թուրքմենստանից սվոփով գազ փոխադրել Հայաստան. Ջավադ Օջի Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Նարեկ Մանթաշյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ փաստաբան Խորհրդարան գնալու ենք մեր օրակարգով՝ հատուկ նիստին մասնակցելու. Իշխան Սաղաթելյան Ավտոլվացման կետում կայանված ավտոմեքենան տեղափոխվում է հատուկ պահպանվող տարածք. փաստաբան «Ազովստալ»-ից 256 ուկրաինացի զինվոր հանձնվել է ռուսական կողմին 77-ամյա կինը բազկոսկրի կոտրվածք է ստացել, ոստիկաններն են բիրտ ուժ կիրառել․ Մամիջանյան ՈւՂԻՂ․ Զոհված զինծառայողների հարազատները փակել են Վերաքննիչ դատարանի փողոցը Երկրում այլևս երկիշխանություն է, մեր դրած խնդիրները կատարում ենք. Իշխան Սաղաթելյան․ տեսանյութ Վարորդն ընկել է սեփական մեքենայի տակ և մահացել ՈւՂԻՂ․ Երևանում փողոցներ են փակվում, իրավիճակը լարված է Կեցցեք արժանապատիվ հայեր, այս շարժումը անկասելի է, Ձեր հաղթանակը՝ անխուսափելի. Իշխան Սաղաթելյան Բախում ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանի և բերետավորների միջև․ տեսանյութ Արմեն Աշոտյանն ու ցուցարարները բերման ենթարկվեցին բիրտ ուժի կիրառմամբ․ տեսանյութ Քաղաքացիները փակել են Բաղրամյան-Կասյան-Կոմիտաս Էստակադան․ տեսանյութ Այ համբալ, ու՞ր ես բրդում. բախում ցուցարարների և ոստիկանների միջև Մաշտոցի պողոտայում․ տեսանյութ ՈւՂԻՂ․ Քաղաքացիական անհնազանդություն` Երևանի կենտրոնում ՈւՂԻՂ. Ընդդիմության անհնազանդության ակցիան Երևանում Պուտինն ու Փաշինյանը հանդիպել են Մոսկվայում Փաստաբանների պալատը դատապարտում է Ոստիկանության բաժիններ՝ փաստաբանների մուտքը խոչընդոտելը Մայիսի 17-ին Երևանի և 6 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Վաղը ամբողջ քաղաքը պարալիզացվելու է․ Իշխան Սաղաթելյանը հատուկ կոչով դիմեց ՀՀ բոլոր քաղաքացիներին Պատրաստ ենք ապահովել սահմանների անվտանգությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում. ՀԱՊԿ առաջնորդների համատեղ հայտարարությունը Լոմով հարվածել են բժշկի գլխին. մանրամասներ՝ շտապօգնության բժշկի և վարորդի նկատմամբ բռնության դեպքից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan