Ադրբեջանցիներն Արցախի գյուղեր ազատ մուտք չեն գործում․ ԱԱԾ-ն հերքում է

Ադրբեջանցիներն Արցախի գյուղեր ազատ մուտք չեն գործում․ ԱԱԾ-ն հերքում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, Times․am: Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին

Հարգելի քաղաքացիներ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արցախյան տիրույթում «ադրբեջանցիների Արցախի Հանրապետության որոշ գյուղեր ազատ մուտք գործելու, տեղի բնակիչների սեփական ուժերով նրանց հակազդելու ու այդ պատճառով պատասխանատվության ենթարկվելու» վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայությունը։

«Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց ու հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է ԱԱԾ հայտարարությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում