Թեհրանը Հարավային Կովկասում սահմանների փոփոխություն չի ընդունի. Ալի Խամենեիի խորհրդական

Թեհրանը Հարավային Կովկասում սահմանների փոփոխություն չի ընդունի. Ալի Խամենեիի խորհրդական

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, Times․am: Կովկասում հարևանների հետ սահմաններն անվտանգային նշանակություն ունեն Իրանի համար, և Թեհրանը սահմանների փոփոխություն չի ընդունի, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայեթին, գրում է 1lurer.am-ը։

«Փորձը ցույց է տվել, որ երբ երկրների սահմանները փոխվում են, ճգնաժամի օջախ է առաջանում, որի վերջն անհայտ է: Հարավային Կովկասում մեզ սահմանակցում են Ադրբեջանն ու Հայաստանը: Թույլ չենք տա, որ սահմանները փոփոխության ենթարկվեն», – ասել է Վելայեթին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում