Թուրքիայում նավթատար է պայթել․ տեսանյութ

Թուրքիայում նավթատար է պայթել․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, Times․am: Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգի Փազարջըք շրջանում նավթատարի մոտ հզոր պայթյուն է որոտացել: Առայժմ հայտնի չէ պատճառը, գրում է ermenihaber.am-ը։

Ըստ աղբյուրի՝ պայթյունի հետևանքով բռնկվել է հրդեհ և փակվել Քահրամանմարաշ-Գազիանթեփ մայրուղին: Դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցներ և շտապօգնության մեքենաներ։ Կա վտանգ, որ պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը կարող է հասնել բնակավայրեր:

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ դեպքի առնչությամբ ընթանում է հետաքննություն: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում