Պնդումը, որ Մանվել Գրիգորյանի գույքը ենթակա է բռնագանձման, դատախազության կողմից ճնշում է

Պնդումը, որ Մանվել Գրիգորյանի գույքը ենթակա է բռնագանձման, դատախազության կողմից ճնշում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, Times․am: Մանվել Գրիգորյանի գույքի վրա տևական ժամանակ է, որ կալանք է դրված, նրա կինը և զավակները դատախազություն չեն հրավիրվել։ Այս մասին հայտարարություն է տարածել փաստաբան Լեւոն Բաղդասարյանը՝ անդրադառնալով լուրերին, ըստ որոնց Մանվել Գրիգորյանի կինը և զավակները հրավիրվել են դատախազություն, իսկ վերջինիս գույքի վրա կալանք է դրված։

Նա, մասնավորապես, նշել է. «Ապօրինի գույքի բռնագանձման հայցը նախապատրաստվել և գրվել է օրենքի կոպտագույն խախտմամբ, խեղաթյուրված է գործի փաստական հանգամանքները, այն աղերս չունի ինչպես միջազգային իրավունքի, այնպես էլ ներպետական իրավունքի հետ, իրավազուրկ է և ենթակա մերժման։

Մամուլում տեղ գտած իբր դատախազության կողմից արված այն իմպերատիվ հայտարարությունը, որ ժառանգության գույքը ենթակա է բռնագանձման, դիտում եմ դատախազության կողմից արդարադատությանն ուղղված տոտալ ճնշում, որն անթույլատրելի է։ Եթե դա դատախազության պաշտոնական հայտարարությունն է և ոչ մամուլի չափազանցված հայտարարությունը, ապա արձանագրում եմ՝ мечтать не вредно»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում