Հայ ազգը դեռ պետք է շնորհակալ լինի, որ ցեղասպանությունը հարցականի տակ չեն դնում

Հայ ազգը դեռ պետք է շնորհակալ լինի, որ ցեղասպանությունը հարցականի տակ չեն դնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, Times․am: «Փաստորեն հայ ազգը դեռ պետք է կապիտուլյանտներին շնորհակալ լինի,որ Հայոց ցեղասպանության իրողությունը հարցականի տակ չեն դնում»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Ասում է՝ իշխանությունը հարցականի տակ չի դնում։

Հարցականի տակ չի դնում,բայց դատապարտում չի էլ պահանջում։

Եվ սա է այն գինը,որ թուրքերը համաձայնվել են սրանց հետ բանակցել։

Ազգուրաց եւ թուրքերի ծրագրերին խոնարհ համաձայնվող ռեժիմ եք դուք եւ վերջ»,-գրել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում