Թուրքիան Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրել է նաև Հայաստանին

Թուրքիան Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրել է նաև Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, Times․am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Հայաստանը հրավիրված է 2022 թ. մարտի 11-13-ը անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

«Մինչ այժմ իրենց մասնակցությունը հաստատած ԱԳ նախարարների թիվը 39 է: Մենք բոլորին հրավիրում ենք աշխարհի տարբեր ծայրերից, հյուրեր ենք հրավիրել նաև մեր տարածաշրջանից՝ Հայաստանից, Հունաստանից և նույնիսկ Կիպրոսի հունական կողմից, Եգիպտոսից և Իսրայելից: Այստեղ բոլորի ձայնը լսելի կլինի, այն դարձել է ազատ հարթակ», – ասել է Չավուշօղլուն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում