Բերման են ենթարկվել «Դատապարտյալների հիվանդանոցի» պետն ու մի քանի աշխատակիցներ

Բերման են ենթարկվել «Դատապարտյալների հիվանդանոցի» պետն ու մի քանի աշխատակիցներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, Times․am: Ըստ որոշ տեղեկությունների, քիչ առաջ բերման են ենթարկվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Սարգսյանն (լուսանկարում) ու մի քանի աշխատակիցներ։ Նույն աղբյուրի համաձայն, Արտակ Սարգսյանը ձերբակալվել է։

Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց այս լուրը։ «Ես նման տեղեկատվություն չունեմ»,- Aravot.am-ին ասաց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում