Ուկրաինան շփման գիծ է տեղափոխում ծանր զրահատեխնիկա

Ուկրաինան շփման գիծ է տեղափոխում ծանր զրահատեխնիկա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, Times․am: Ուկրաինայի զինված ուժերը Դոնբասի շփման գիծ են տեղափոխում ծանր զրահատեխնիկա և զինամթերք։ Այս մասին «Известиями» հետ զրույցում ասել է ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավարի խորհրդական Ռոդիոն Միրոշնիկը։

Նրա խոսքով, տարածաշրջանի ապակայունացումն ու պարբերաբար հնչող կրակոցները ֆիքսում են ԵԱՀԿ ներկայացուցիչները։

«Ցանկացած բռնկում վտանգավոր է, այն կարող է հանգեցնել լուրջ էսկալացիայի», հայտարարել է Միրոշնիկը։

Ընդհանուր դրությունը Դոնբասում նա գնահատել է շատ լարված, միաժամանակ նշել, որ հանրապետության ղեկավարությունը ծայր աստիճան ուշադրությամբ հետևում է ողջ ինֆորմացիային, որոնք հնչում են լրատվամիջոցներով։

Ավելի վաղ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը հայտնել էր շփման գիծ տեղափոխված «Սմերչ» և «Ուրագան» ռեակտիվ համակարգերի մասին։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում