Ադրբեջանի նավթային ընկերությունը մտադրություն չունի գնել Սուրենավանի բիտումի գործարանը

Ադրբեջանի նավթային ընկերությունը մտադրություն չունի գնել Սուրենավանի բիտումի գործարանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, Times․am: Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հերքել է Հայաստանում բիտումի արտադրության հայ-ռուսական գործարանը գնելու մասին տեղեկատվությունը: Ընկերության հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Իբրահիմ Ահմեդովը Trend-ին հայտնել է, որ նման պնդումներն անհեթեթ են և անհամատեղելի SOCAR-ի մասշտաբների հետ: 

«Ընկերությունը բիտումի արտադրամասի կարիք չունի Հայաստանի որևէ տարածքում և ընդհանրապես հետաքրքրված չէ այդ երկրով»,- ասել է Իբրահիմը։

Այսօր հայկական օրաթերթերից մեկը գրել էր, թե Սուրենավանում գտնվող հայ-ռուսական բիտումի գործարանից տեղեկություն է ստացվել, որ ադրբեջանական նավթային SOCAR ընկերությունը գործարանը գնելու բանակցություններ է վարում՝ վրացի միջնորդների օգնությամբ։ Գործարանն արդեն մոտ մեկուկես տարի է՝ գրեթե լուծարված է։

Քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանի պնդմամբ՝ ադրբեջանական ընկերության կողմից բիտումի գործարան գնելու մասին լուրերը Հայաստանի իշխող ուժի կողմից նպատակաուղղված տեղեկատվական հոսք է։

«Այս սադրանքի նպատակն է ստուգել հանրության արձագանքը նման տեղեկատվությանը և աստիճանաբար Հայաստանի քաղաքացիներին նախապատրաստել այն բանին, որ ոչ միայն գործարանները, այլ նաև այլ օբյեկտներ շուտով ձեռք կբերեն թուրք-ադրբեջանական շահագրգիռ գործարարների կողմից»- տելեգրամի իր ալիքում գրել է Հովհաննիսյանն ու հավելել, որ «Օվերտոնի պատուհանը» Հայաստանում բաց է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում