Իրավիճակի բարդ լինելը հաստատվում է նաև ՀՀ նախագահի հրաժարականով

Իրավիճակի բարդ լինելը հաստատվում է նաև ՀՀ նախագահի հրաժարականով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, Times․am: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իրավիճակի իրապես բարդ լինելը հաստատվում է նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականով, կարծում եմ հրաժարականի տեքստից կոնկրետ ազդակներ կան:

Սահմանադրությունը նախատեսում է արտահերթ ընտրության հետևյալ կարգը. Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն` Ազգային ժողովի կողմից: Նշված ժամկետի հաշվարկը սկսվում է ԱԺ համապատասխան հայտարարությունից հետո»:

Նշենք, որ քիչ առաջ ՀՀ նախագահը հանդես է եկել հրաժարականի մասին հայտարարությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում