ՀՀ նախագահի լիազորությունները կատարելու է Ալեն Սիմոնյանը

ՀՀ նախագահի լիազորությունները կատարելու է Ալեն Սիմոնյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, Times․am: Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը: Այդ մասին ասված է ՀՀ Սահմանադրության 144 հոդվածում։

Ազգային ժողովի նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախագահը հանդես է եկել հրաժարականի մասին հայտարարությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում