Արմեն Սարգսյանի հրաժարականը Ռուսաստանի համար նշանակություն չունի

Արմեն Սարգսյանի հրաժարականը Ռուսաստանի համար նշանակություն չունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, Times․am: ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային գործերով կոմիտեի առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը մեկնաբանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը։ Այս մասին փոխանցում է «Говорит Москва» ռադիոկայանը։

Ջաբարովի խոսքերով, Հայաստանում իրական իշխանությունը պատկանում է վարչապետին, այդ պատճառով Սարգսյանի հրաժարականը Ռուսաստանի համար առանձնապես նշանակություն չունի։

«Նոր Սահմանադրությամբ երկրի ղեկավարը համարվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այդ պատճառով կարծում եմ, որ այդ հրաժարականն ինչ որ տեխնիկական պահ է։ Կարևորը, որպեսզի ամբողջ երկրում կայություն լինի»,-նշել է Դաշնային Խորհրդի ներկայացուցիչը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախագահը հանդես է եկել հրաժարականի մասին հայտարարությամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում