AM | RU
USD
EUR
RUB

Լավ կլիներ՝ Փաշինյանն իր վրա վերցներ պատերազմի պատասխանատվությունը և հրաժարական տար․ Զատուլին

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, Times․am: Ակնհայտ է, որ նախորդ տարվա արտահերթ խորհրդարանական ընտրությունները չտվեցին բոլոր հարցերի պատասխանները ու չհաղթահարեցին Հայաստանի ներքաղաքական լուրջ ճգնաժամը։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց ռուս քաղաքական գործիչ, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով Արմեն Սարգսյանի հայտարարությունը երկրի նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին։

«Բոլորի համար էլ հասկանալի է, որ նրա դերը լավագույն դեպքում հանգում է անգլիական թագուհու դերին՝ որոշումներ կայացնելուն միջամտելու շատ քիչ հնարավորությամբ։ Այդ հրաժարականը շատ վաղուց էր սպասվում։ Կարելի է միայն զարմանալ, որ դա այդքան ուշ է տեղի ունեցել», - ասաց Կոնստանտին Զատուլինը։

Ըստ պաշտոնյայի՝ նախագահ Սարգսյանի հայտարարության նշանակությունն այն է, որ այն իրապես բնութագրում է Հայաստանում տիրող իրավիճակը: Գործող իշխանությունը, որը հիմնված է խորհրդարանական մեծամասնության վրա, երկրի ներսում ավելի ու ավելի քիչ հիմքեր ունի իր ուժերին վստահ լինելու համար։ Ըստ ամենայնի՝ Փաշինյանի թիմը չի կարողանում գլուխ հանել ներքաղաքական իրավիճակից։ Ակնհայտ է նաև, որ իշխանությունը մեծ դժվարությամբ է փորձում պաշտպանել Հայաստանի շահերը արտաքին ասպարեզում։

«Ավելի լավ կլիներ, որ ժամանակին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վրա վերցներ պատերազմի արդյունքների ամբողջական պատասխանատվությունը և հրաժարական տար։ Դա հիմք կստեղծեր Հայաստանի քաղաքական դաշտը նորացնելու համար։ Բայց Փաշինյանը դա չարեց, նախընտրեց կառչել իշխանությունից և շարունակում է կառչել դրանից։

Մենք տեսնում ենք, որ այս քաղաքական ռեժիմը ավելի ու ավելի քիչ փաստարկներ ունի իր օգտին։ Այդ խնդիրը մեզ շատ լրջորեն անհանգստացնում է Ռուսաստանում, քանի որ այն անդրադառնում է և՛ հայ-ռուսական հարաբերությունների, և՛ Ռուսաստանի հանդեպ հայերի վերաբերմունքի վրա, և՛ ամենակարևորը՝ Հայաստանի՝ որպես դաշնակցի գործունակության վրա», - ասաց Զատուլինը։

Լրահոս
Երևանում 37-ամյա տղամարդը կտրել է ձեռքերի երակներն ու պարանոցը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Արագած Ախոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ իշխանությունը Ալիևի հռչակած «Զանգեզուրի միջանցքը» «Հայկական խաչմերուկ» է կոչում՝ փորձելով խաբել ժողովրդին Մեզ վախկոտ ու դավաճան դիպլոմատներ պետք չեն, շուտով Նիկոլի հետ կլքեն այս շենքը. Տիգրան Քոչարյան 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 20-ամյա կնոջը Կարմիր բերետավորները բիրտ ուժ են կիրառում ԱԳՆ շենքի մոտ գտնվող ցուցարարների նկատմամբ ԱԳՆ փոխնախարարը հրաժարվեց ասել, որ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի «նահանջ» հրամանի հետևանքով 5 անձ գերեվարվել է, 12-ը՝ զոհվել, 24-ը՝ անհետ կորել 5 րոպե ունեք, կողմնորոշվե՛ք․ ընդդիմադիրները ժամանակ տվեցին ԱԳՆ դուռը բացելու համար Նիկոլի ու Ալիևի ցանկացած պայմանավորվածություն, իմացեք, որ առ ոչինչ է․ Իշխան Սաղաթելյան Արսենին պայքարից չեք կարողանալու հետ պահեք, նրա պայքարը հանուն Հայաստանի է, հանուն Արցախի է և հանուն հայի է․ Վանեցյան ՔԿ-ի քննիչները «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում փնտրում են թմրանյութ․ Բաբայան Սրանք հային չեն ծառայում. ընդդիմությունը ճեղքեց ոստիկանական շղթան՝ փակելով ԱԳՆ մուտքերը ՈւՂԻՂ. Ընդվզման ակցիա Երևանում ՈւՂԻՂ․ Ընդդիմության անհնազանդության ակցիան Առավոտից խուզարկություններ են ընթանում ՀՀԿ-ականների տներում Այս պահին ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում ՀՅԴ անդամների բնակարաններում․ Սաղաթելյան Մայիսի 24-ին Երևանի և 8 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Այլևս ակնհայտ է, որ Արցախը պարտադրված է պայքարել երկու ճակատով․ Սենոր Հասրաթյան Նիկոլ Փաշինյանը, հանուն սեփական աթոռի պաշտպանության, Հայաստանն ու Արցախը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի. հայտարարություն Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողով Ալիևը Հայաստանի հետ սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով է ստեղծել Մխիթարյանն ու Դիբալան իտալական ակումբի առաջնային տրանսֆերային նպատակներն են․ Gazzetta dello Sport «Արցախն ապրում է» մշակութային փառատոնի շրջանակում Արցախում առաջին անգամ էկրան բարձրացավ «Օլիմպիկոս» ֆիլմը Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է․ Արցախի նախագահի խոսնակ Թալինում հիմնվել է 7,5 հեկտար տարածք զբաղեցնող արևային ֆոտովոլտային էլեկտրակայան Սյունիքում բացահայտվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպք․ մեկ կին ձերբակալվել է․ տեսանյութ Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը` հայաստանյան բանկերում ՔՊ-ական պատգամավոր Անուշ Բեղլոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Առավոտյան՝ 08:00-ին բոլորս պետք է լինենք Ֆրանսիայի հրապարակում. միասին կարևոր անելիք ունենք Կախված վիճակում հայտնաբերված 11-ամյա երեխան փորձել է ընդամենը ճոճանակ սարքել Ընդդիմությունն այսօր հանրահավաք ու երթ չի անի. ծրագրով այդպես է նախատեսված Շառլ Միշելի հայտարարությունից պարզ է դառնում, որ Արցախի կարգավիճակը Փաշինյանը պատկերացնում է Ադրբեջանի կազմում Երևանում հաստաբուն բարդին տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա Կարսում ընթանում են թուրք-արդբեջանական զորավարժություններ Շատ քիչ ժամանակ ունենք Արցախի վերջնական հանձնումն ու Հայաստանի մասնատումը կանգնեցնելու համար Ի՞նչ իրավիճակում է Գորիս-Կապանի այլընտանքային ճանապարհը, որով հպարտանում է իշխանությունը․ տեսանյութ Շառլ Միշելի հայտարարությունից երևում է, թե ինչպես է ոմն կապիտուլյանտ, հանձնում քո հայրենիքը Կոտայքի մարզում 18-ամյա աղջիկը տան բակում հայտնաբերել է ծառից կախված 11-ամյա եղբոր դին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan