Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված

Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, Times․am: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը կշարունակեն մնալ կալանավորված, իսկ գործով անցնող Արտյոմ Համբարյանը 5 մլն գրավի դիմաց ազատ կարձակվի։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանից։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, Դավիթ Տոնոյանի, Ավետիք Մուրադյանի, Ստեփան Գալստյանի և Դավիթ Գալստյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողել է անփոփոխ՝ մերժելով պաշտպանների միջնորդությունը։ Ամբաստանյալ Արտյոմ Համբարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց գրավով, որը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո Համբարյանն ազատ կարձակվի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում