Ավստրալիան, Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան դիվանագետներին տարհանում են Ուկրաինայից

Ավստրալիան, Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան դիվանագետներին տարհանում են Ուկրաինայից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, Times․am: Ավստրալիայի իշխանությունները երկրի քաղաքացիներին խորհուրդ են տվել ձեռնպահ մնալ Ուկրաինա մեկնելուց, իսկ այնտեղ գտնվող ավստրալացիներին կոչ են արել հնարավորինս շուտ հեռանալ Ուկրաինայից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Հյուպատոսական ծառայությունները և հյուպատոսական օգնություն տրամադրելու մեր հնարավորությունները կարող են սահմանափակվել երկրում տիրող իրավիճակի պատճառով: Ավստրալացիները, ովքեր որոշում են մնալ Ուկրաինայում, պետք է վերանայեն իրենց ծրագրերը անձնական անվտանգության առումով, պատրաստ լինեն տեղում անվտանգ ապաստան գտնել, եթե անհրաժեշտ լինի, լինել իրազեկված և գրանցվել արտաքին գործերի և առևտրի նախարարությունում», – ասվում է Ավստրալիայի կառավարության հայտարարության մեջ:

Բացի այդ, Ավստրալիան սկսել է Կևից տարհանել դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին։

Գերմանիան և Ֆրանսիան նույնպես իրենց դիվանագետներին Կիևից տարհանելու գործընթաց են սկսել։ 

Նշենք, որ հունվարի 22-ին ԱՄՆ պետդեպը հայտարարել էր, որ հունվարի 24-ին կսկսի Կիևից դուրս բերել ԱՄՆ դիվանագետներին և նրանց ընտանիքի անդամներին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայից դիվանագիտական կորպուսին դուրս է բերում նաև Մեծ Բրիտանիան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում