Սայաթ Շիրինյանը գողության կասկածանքով է բերման ենթարկվել․ ոստիկանություն

Սայաթ Շիրինյանը գողության կասկածանքով է բերման ենթարկվել․ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, Times․am: Ոստիկանության պահեստազորի գնդապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանը բերման է ենթարկվել գողության կասկածանքով։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

«Հարուցված քրեական գործի շրջանակում գողության կասկածանքով բերման է ենթարկվել Ոստիկանության Մարտունու բաժին եւ փոխանցվել նախաքննական մարմնին»,- հայտնեց Գաբրիելյանը։

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք Սայաթ Շիրինյանին բերման ենթարկելու մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում