AM | RU
USD
EUR
RUB

Ինչպե՞ս հանձնվեցին Հադրութն ու Շուշին։ Փաշինյանի բացահայտումը

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, Times․am: Չզարմանաք, բայց պետք է խոստովանեմ, որ նայել եմ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը։ Դե հիմա մասնագիտությունս է՝ ստիպված եմ հետևել, անգամ եթե ուղիղ իր էջում նման բան անելու հնարավորություն չունեմ. արգելափակել է։ Ինքն իրեն փորձել է ջնջել իմ կյանքից։ Երանի թե հաջողեր։

Ինչևէ, շատ չեմ ուզում ծավալվել։ Ամենակարևորի մասին կխոսեմ։

Ուրեմն ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող կապիտուլյանտը կրկին երկար-բարակ փորձում էր բացատրել, թե ի՞նչ էր իրենից ներկայացնում նախկին ԼՂԻՄ-ը, ովքե՞ր էին այնտեղ ապրում և ի՞նչպես էր ազդում նախկին ԼՂԻՄ աշխարհագրությունն ու ժողովրդագրությունը բանակցային գործընթացի վրա։

Ի՞նչ էր փորձում բացատրել հանրությանը Փաշինյանը։ Նա ասում է, թե բանակցային գործընթացում «ԼՂԻՄ-ը երբեք չի դիտարկվել միայն հայկական տարածք»։ Սուտ չի ասում։ Բայց նաև ճիշտ չի ասում։ Որովհետև Արցախի կարգավիճակը որոշելու հնարավոր հանրաքվեում ԼՂԻՄ բնակչության համամասնության պահպանման խնդիրը մշտապես առկա է եղել այդ նույն բանակցային սեղանի վրա։ Այսինքն չկար վտանգ, որ հավանական հանրաքվեի օրը այդ հանրաքվեի մասնակիցների մեծամասնությունը հանկարծ ադրբեջանցիները դառնային։ Բայց սա չէ ամենակարևորը։ Փաշինյանն այս հարցում ընդամենը աճպարարություններ էր անում, որոնց ընթացքում, չգիտեմ, գիտակցաբար թե ոչ, բայց բացահայտեց Շուշին ու Հադրութը թշնամուն հանձնելու պատճառը։

Պատասխանելով նախկին ԼՂԻՄ տարածքների ադրբեջանցիների կողմից օկուպացնելու մասին հարցին՝ կապիտուլյանտը խոսքի մեջ կարճ կիսանախադասություն է ասում. «Հիշու՞մ եք 20 թվի նոյեմբերից Շուշիի հարց եղե՞լ ա բանակցություններում, (թե) չի եղել…»։ Եվ այս նախադասությունն ասվում է այն կոնտեքստում, որ «ԼՂԻՄ-ը երբեք չի դիտարկվել միայն հայկական տարածք»։

Հասկանու՞մ եք՝ ինչի մասին է խոսքը։ Բացատրեմ։

Ուրեմն 1989թ. մարդահամարի տվյալներով ԼՂԻՄ բնակչության 21.52%-ը ադրբեջանցիներ էին։ Հիշեցի՞ք՝ 21.52%։ Դե հիմա բացեք ԼՂԻՄ քարտեզը և հաշվեք, թե այդ քարտեզի քանի՞ տոկոսն են կազմում Հադրութի և Շուշիի շրջանները։ Հաշվեք և տեսեք, թե ինչ թիվ եք ստանում։ Վստահ եմ՝ հիմա ամեն ինչ հասկացաք։

Իր կարճ խելքով Փաշինյանը «հանրաքվե» է անցկացրել և Ադրբեջանին հանձնել «իրենց հասանելիք» 21.5 տոկոսը։ «20 թվի նոյեմբերին» է արել, իսկ այսօր խոստովանել։ Ավելի ճիշտ՝ նախորդ ասուլիսին էր փորձել խոստովանել, բայց լավ չէր ստացվել։ Իսկ այսօր ամեն ինչը տեղը տեղին բացատրեց։

Հիմա դուք արդեն գիտեք, թե ինչպես են Շուշին ու Հադրութը հանձնվել Ադրբեջանին։ Չափվաց-ձևված «պատերազմ»… Միլիմետրի ճշգրտությամբ իրականացված պայմանավորվածություն։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
Փաշինյանը Սամվել Բաբայանի միջոցով փորձում է շանտաժի ենթարկել Արցախի նախագահին. «Փաստ» Սյունիքը բզկտելու ճարտարապետները․ «Հրապարակ» «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները արտահերթ ԱԺ նիստ են հրավիրել՝ մեր օրակարգով․ Իշխան Սաղաթելյան Հազարավոր ոստիկանների հետևում ինչո՞ւ ես «պախկվում», գողեգող շրջում քաղաքում․ Աննա Գրիգորյան «Պրոխոդնոյ դվոր» թուրքի համար չենք լինելու. Արամ Վարդևանյան․ տեսանյութ Մենք տարածաշրջանում պետք է դառնանք գործոն, ոչ թե մուրացկան, որին խղճում և գրոշներ են նետում Այս իշխանություններն ամեն ինչ անում են, որ արտաքին պրոցեսները դառնան անշրջելի․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Անդրիասյանի եղբայրը․ տեսանյութ Բրիտանիայում կապիկի ծաղիկի դեպքերի թիվը հասել է 78-ի ԵՄ-ն առաջարկում է Ուկրաինային Ռուսաստանին հանձնել երկրի արևելյան ու հարավային տարածքները «Առանց Նիկոլ» և «Առանց թուրքի». Տիգրանաշենում դիմավորում և ճանապարհում են այսպես. տեսանյութ Արցախի ճակատագրի ու կարգավիճակի որոշման բացառիկ իրավունքը պատկանում է Արցախի ժողովրդին ու իշխանություններին․ Արայիկ Հարությունյան Մայիսի 26-ին Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Մայիսի 26-ին Արարատի մարզի մի շարք համայնքներում մի քանի ժամ ջուր չի լինի Մայիսի 26-ին Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Էսօր ԱԺ-ում էդ խրոնիկ սուտասանն ասել ա, կքայլեն, կքայլեն՝ կմաշվեն, մաշվում են դավաճաննե՛րը Պատուհանից կոնֆետներ նետեցին երթի մասնակիցներին․ տեսանյութ Նիկոլն ուզում ա իր թիմին հույս տա․ հասկանում ա՝ թիմը վտանգն զգալու դեպքում առաջինն ա իրեն լքելու Նիկոլը կրկին իր ոճի մեջ էր. Մանիպուլյատիվ, պոպուլիստական, անհիմն ու վտանգավոր հայտարարությունների շարք էր բացել. Զաքարյան Բա էն էշն ո՞ւր ա․ բոլորիս հայտնի իլհամիկը հսկողության տակ ա․ Սևադա Ղուկասյան «Հազարավոր զոհեր տված, Շուշին ու Հադրութը հանձնածին հիշեցնեմ»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքում է Փաշինյանին «Առանց Նիկոլ, Հայաստան». Քաղաքացիների ինքնաբուխ ակցիան՝ մետրոյում. տեսանյութ Բռնցքամարտի ԵԱ. Ռաֆայել Հովհաննիսյանը մեկնարկել է հաղթանակով ՈւՂԻՂ․ Ընդդիմությունը հանրահավաք ու երթ է անցկացնում Ադրբեջանում հայտարարել են ապրիլի 23-ին գերեվարված զինծառայողին հայկական կողմին վերադարձնելու մասին Սատարել Նիկոլին՝ նշանակում է սատարել պետություն չունենալուն. Իշխան Սաղաթելյան Իշխանությունը վտանգում ու վարկաբեկում է ռազմագերիներին․ նրանց վերադարձը ՔՊ օրակարգից հանվել է ՈւՂԻՂ․ Ընդդիմության հավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում Դոլարն ու եվրոն արժեզրկվում են, ռուբլին՝ կայունանում Ռուսաստանը և Աֆրիկան միասին կկարողանան անվտանգություն ապահովել աշխարհում. Պուտին Նիկո՛լ, տղա՞ ես՝ դիմացիր․ գալիս է զոհերի ծնողների ժամանակը․ Կարին Տոնոյան Ամերիաբանկն արժանացել է «Կայուն ֆինանսավորման գծով լավագույն բանկ» մրցանակին Լարված վիճակ դատարանում. զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների ու կարգադրիչների միջև բախում սկսվեց․ տեսանյութ Սահմանազատման հանձնաժողովների երկրորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում Տղա՞ են` թող գան. իշխանությանը խորհրդարան ենք հրավիրում. արտահերթ նիստ ենք նախաձեռնում. Սաղաթելյան ԿԺԴՀ-ն կատարել Է միջուկային ռազմամթերքի ճայթեցնող սարքի փորձարկումներ ՌԴ դեսպանն այցելել է Սյունիքի «Տեղ», «Պարույր Սևակ» սահմանային անցակետեր և Մեղրիի սահմանապահ ջոկատ Եվս մի ճիգ ու ամեն բան ավարտված կլինի դավաճանների այս իշխանության համար․ քաղաքագետ Փաշինյանի թիկնազորի պետը շարունակում է գործել նոր ենթադրյալ հանցագործություններ. Էդգար Ղազարյան Սուտասանների հետ հարցուպատասխանն անիմաստ ա. իշխանության են իրենց բարեկեցությունն ապահովելու համար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan