Արմեն Սարգսյանի վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ԱԱԾ

Արմեն Սարգսյանի վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, Times․am: Դատախազությունը Արմեն Սարգսյանի՝ մինչև նախագահ դառնալը այլ երկրի քաղաքացի լինելու մասին «Հետքի» հրապարակումն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն:

Տեղեկությունը «Լուրերին» փոխանցել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Ըստ նրա՝ հրապարակումն ԱԱԾ է փոխանցվել՝ նկատի ունենալով, որ Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու դեպքի առթիվ դեռևս 2021 թ. ապրիլին հարուցվել է քրեական գործ՝ փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով: Հրապարակումը հենց այս գործի շրջանակում կդառնա ստուգման առարկա:

Հիշեցնենք, որ «Հետք»-ի տեղեկությամբ՝ Արմեն Սարգսյանը եղել է Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում