Թուրքիան ծրագրում է ավիաչվերթներ բացել Հայաստանի շրջաններում

Թուրքիան ծրագրում է ավիաչվերթներ բացել Հայաստանի շրջաններում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, Times․am: Անկարան ծրագրում է ավիաչվերթներ բացել Հայաստանի շրջաններում եւ ընդլայնել առեւտրային կապերը Երեւանի հետ։ Այս մասին գրում է «Hüriyyet» թերթը՝ հղում կատարելով Թուրքիայի նախագահի աշխատակազմում արտաքին քաղաքականության վերաբերյալ փակ քննարկումներին։

«Որպես առաջին քայլ որոշվել է բացել ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ։ Այնուհետեւ օրակարգում կդրվի այլ շրջաններ թռիչքների հարցը։ Մասնավորապես, Վանը կարող է վերածվել զբոսաշրջային կենտրոնի հայերի համար։ Միեւնույն ժամանակ, նախատեսվում է վերականգնել որոշ պատմական կառույցներ, ինչպիսին են կամուրջը եւ շենքերը Կարսի մոտ, որին հայերը մեծ նշանակություն են տալիս։ Հայկական սփյուռքի ճնշումը նվազեցնելու համար միաժամանակ կընդլայնվեն առեւտրային կապերը»,- գրում է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում