ՌԴ-Ուկրաինա հակամարտության դեպքում Խորվաթիան հետ կկանչի իր զինծառայողներին ՆԱՏՕ-ից

ՌԴ-Ուկրաինա հակամարտության դեպքում Խորվաթիան հետ կկանչի իր զինծառայողներին ՆԱՏՕ-ից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, Times․am: Խորվաթիան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության դեպքում հետ կկանչեն իրենց զինծառայողներին ՆԱՏՕ-ից: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը:

«Ես՝ Խորվաթիայի նախագահս և խորվաթական բանակի գլխավոր հրամանատարս, հետևում եմ հայտարարություններին, որոնց համաձայն՝ ՆԱՏՕ-ն մեծացնում է իր ներկայությունը և հետախուզական նավեր է ուղարկում Արևելյան Եվրոպա: Մենք ոչ մի կապ չունենա և չենք ունենալու, ես դա երաշխավորում եմ», -ասել է երկրի նախագահը:

«Խորվաթիան ոչ միայն չի ուղարկի, այլև էսկալացիայի դեպքում հետ կկանչի ՆԱՏՕ-ից բոլորին՝ մինչև վերջին խորվաթ զինվորը»,- խոստացել է Միլանովիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում