Նախագահի աշխատակազմը չի հերքում, որ Արմեն Սարգսյանը այլ երկրի քաղաքացիություն ունի

Նախագահի աշխատակազմը չի հերքում, որ Արմեն Սարգսյանը այլ երկրի քաղաքացիություն ունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, Times․am: Հանրապետության նախագահի հրաժարականի հայտարարությամբ Արմեն Սարգսյանը հանրության ուշադրությունը հրավիրեց պետության առջև ծառացած իրական խնդիրների և մարտահրավերների վրա, բնութագրելով երկրում ստեղծված իրավիճակը որպես համազգային ճգնաժամ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։

«Ցավոք, «Հետք»-ի և նմանատիպ հրապարակումներով փորձ է կատարվում հանրության ուշադրությունը կրկին շեղել կեղծ օրակարգով: Ուստի մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ պահի գնահատականը և նախագահի հրաժարականի բուն պատճառները հստակ և ամբողջական ներկայացված են հրաժարականի հայտարարության տեքստում»-ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ ըստ «Հետք»-ի՝ Արմեն Սարգսյանը Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում