Գերմանիան և Հունաստանը խոչընդոտում են ուկրաինացի զինվորականների նախապատրաստմանը

Գերմանիան և Հունաստանը խոչընդոտում են ուկրաինացի զինվորականների նախապատրաստմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, Times․am: Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը խնդրել է Գերմանիային և մի շարք այլ երկրների չխանգարել ԵՄ-ին՝ ուկրաինացի զինվորականներին նախապատրաստելուն։ Այս մասին գրում է Bloomberg-ը։

«Բորելը Գերմանիային և ԵՄ մի շարք այլ երկրների, որոնք խոչընդոտում են Ուկրաինայում տեղի զինվորականների և հատուկ ծառայությունների աշխատակիցների վերապատրաստմանը, խնդրել է վերանայել դիրքորոշումը և չխանգարել առաքելության աշխատանքները»,- նշում է աղբյուրը։

Ըստ Bloomberg-ի, Գերմանիան, Հունաստանը և մի շարք այլ երկրներ արգելափակել են Ուկրաինայում ԵՄ առաքելությունը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում