Սպասենք կուսակցության որոշմանը. Հարությունյանն՝ իր նախագահ ընտրվելու մասին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, Times․am: ArmLur.am-ը քիչ առաջ գրեց, որ ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն, ըստ երևույթին, կլինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահի թեկնածուն:
Մինչ այս պահը փորձում ենք կապ հաստատել Արայիկ Հարությունյանի հետ, բայց նա հետևողականորեն չի պատասխանում:
Փոխարենը տեղեկացանք, որ պատասխանել է խորհրդարանից և Կառավարությունից հնչած հեռախոսազանգերին՝ իր գործընկերներին հորդորելով սպասել. «Ամեն բան պարզ կլինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ, երբ քննարկվի ՀՀ նախագահի հարցը»,- ասել է Հարությունյանը:
Այսպիսով, պետք է եզրակացնել, որ Արայիկ Հարությունյանը ՀՀ նախագահի թեկնածու դառնալու առաջարկը ստացել է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, բայց դեռ չեն խոսում այդ մասին, քանի չկա կուսակցության վարչության որոշումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում