Ապարանի տներից մեկում հայտնաբերվել է ամուսնու և կնոջ դիերը

Ապարանի տներից մեկում հայտնաբերվել է ամուսնու և կնոջ դիերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, Times․am: Այսօր՝ հունվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի Մաշտոցի 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Փրկարարները բացելով տան դուռը, լոգարանում հայտնաբերել են տղամարդու, իսկ լոգարանի դռան մոտ՝ կնոջ դիերը։ Աղբյուրի տեղեկություններով՝ նրանք ամուսիններ էին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում