AM | RU
USD
EUR
RUB

Փաշինյանը չի էլ հասկանում՝ ինչ է Հայ դատը. խայտառակ ցնորամիտ և կեղծ գիծ է առաջ տանում

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, Times․am: Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում թուրք-ադրբեջանական անհիմն թեզերն էր հիմնավորում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման դիտարկմամբ է հանդես եկել ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի ընթացքում հնչած հայտարարություններին:

Ըստ Սաղաթելյանի՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է այն գիծը, թե ամեն ինչ նախապես էր որոշված, Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն արդեն ճանաչել էր, ամեն արդեն տրված էր.

«Այս խայտառակ ցնորամիտ և կեղծ գիծն է առաջ տանում՝ փորձելով հասարակության մոտ արդարանալ, թե ինքն այս ամեն ինչում մեղք չուներ: Սրանով նա մեծապես վնասում է առաջիկա բանակցություններին, ինչպես նաև ոտնահարում Հայաստանի և Արցախի շահերը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը երբեք Հայ Դատի քաղաքականություն չի վարել, Իշխան Սաղաթելյանը վստահ է՝«Փաշինյանը չի էլ հասկանում՝ ի՞նչ է Հայ դատը.

«Հայ դատի գրասենյակների կենտրոնական խորհուրդը մանրամասն անդրադարձել է իր այդ հայտարարությանը: Եթե խոսքը վերաբերվում է ցեղասպանության միջազգային ճանաչմանը,Հայ դատը միայն միջազգային ճանաչմամբ չի զբաղվում, Հայ դատը վերջին տարիներին գլխավորապես զբաղվում էր Արցախի հիմնահարցով և ամբողջ աշխարհին ներկայացնում էր Արցախի և արցախահայերի ինքնորոշման իրավունքի կարևորությունը, այս ֆոնին կանգնել ասել՝ Հայ դատը չէր զբաղվում այս հարցերով, ցույց է տալիս, որ նա չի էլ հասկանում՝ ինչ է Հայ դատը»,-ասաց զրուցակիցը՝ նկատելով, որ նման հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ «փորձ է անում պառակտել հայ ժողովրդին, նոր բաժանարար գծեր անցկացնել հայ ժողովրդի և Սփյուռքի միջև ՝ համարելով, որ Ցեղասպանության ճանաչման հարցը միայն Սփյուռքի խնդիրն է».

«Հայ մարդը, լինի Սփյուռքում , թե՝ Արցախում, ունի մեկ օրակարգ, մեզ համար անընդունելի են այս բաժանումները»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Զրուցակցի արձանագրմամբ՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է Արցախյան բանակցությունների ողջ պատմությունն աղճատված ներկայացնել.

«Ինձ մոտ տպավորություն է, որ այդ մարդու ձեռքին փաստաթղթեր են ընկել 30 տարիների բանակցություններից, ինքն այդ փաստաթղթերից գտնում է մեզ համար ոչ նպաստավոր դրվագներ, և ներկայացնում է դրանք՝ առանց հասկանալու, որ այդ նույն փաստաթղթերում կան հայկական կողմին ձեռնտու բազմաթիվ այլ դրվագներ:

Օրինակ՝ խոսում է մադրիդյան փաստաթղթերից, տարածքային ամբողջականության մասին, բայց մոռանում է, որ այդ փաստաթղթում հստակ կա ինքնորոշման իրավունքի հարց, որը պետք է լուծվեր հանրաքվեով: Պարզ է, որ այդ փաստաթղթերից որևէ մեկը 100% հայկական չի եղել, կամ 100% ադրբեջանական չի եղել, բայց գտնել այդ փաստաթղթերից մեզ ոչ ձեռնտու կետերը և սկսել դրանք հիմնավորել...., այդպիսի բաներ անում են թուրքերը և ադրբեջանցիները, ես այս ամենին այլ բացատրություն չունեմ»,-ասաց Սաղաթելյանը:

Նրա դիտարկմամբ՝ փորձ է արվում նաև հասարակությանը տրամադրել Արցախի կորստին, պարտությանը և տարածքային նոր զիջումներին.

«Նիկոլ Փաշինյանն ի վիճակի չէ պաշտպանել մեր ժողովրդի շահերը, իր իշխանությունը պահելու համար սկսել է հիմնավորել ադրբեջանական թեզերը, ժողովրդին էլ պատրաստում է նոր զիջումների: Երբն ինքն ասում է, թե ժողովրդի կողմից մանդատ ունի, սխալվում է, ժողովուրդն իրեն երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չի տվել: Ընտրությունների ժամանակ ժողովրդին խոստացել է խաղաղություն, անվտանգություն, սակայն բոլոր էլ հիմա հասկանում են, որ խաբել է, ինքը մեզ ոչ թե խաղաղության է տանում, այլ տանում է նոր աղետի և զիջումների»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին՝ Իշխան Սաղաթելյանն ասաց՝ երկիրը մտնում է վտանգավոր նոր փուլ, ուստի նախագահին «փախուստ էր պետք».

«Աբսուրդն այն է, որ նախագահը հրաժարականի տեքստ է գրում այլ երկրից, սա այսօրվա իրավիճակի արտացոլանքն է,հեգնանք ու ծաղր՝ մեր ժողովրդի նկատմամբ, ուրիշ բացատրություն չկա»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ընդդիմության առաջիկա քայլերին, ապա Սաղաթելյանն ասաց, որ փողոցային պայքար կլինի.

«Խնդիր է՝ ե՞րբ, ո՞նց և ինչպե՞ս անենք, որ դա մեծ ծավալ ստանա և դառնա համաժողովրդական պայքար»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Լրահոս
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում ՀՀ սուվերեն տարածքից հայ զինվոր է առևանգվում. Աննա Գրիգորյան ՊՆ-ն հաստատում է՝ հակառակորդը կրակ է բացել Խաչիկի ուղղությամբ, պատասխան կրակից հետո լռեցվել է Հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ հայտնաբերվել է «Կալաշնիկով»-ի 25-ից ավելի պարկուճ Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ» Որ ճանապարհներն են կապելու Թուրքիան Ադրբեջանին․ «Հրապարակ» Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Պաշտպանության մասին աղմկահարույց օրենքն արտահերթ նիստով արագ կընդունվի. «Հրապարակ» Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. նա բարձր մակարդակի 10-ից ավելի հանդիպում է ունենալու «Հրապարակ» «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության»․ այսօր, ժամը 11։00-ին երթ է լինելու Հայաստանը նշում է Սահմանադրության օրը Մի շարք համայնքներում կդադարեցվի ջրամատակարարումը Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Ահազանգեր են ստացվել, որ Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված ԱԱԾ բացահայտած «դավաճանական գործակալական ցանցի» 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իրանում․ Բայրամով Կոտայքի մարզում 8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք է ստացել Իշխանությունը չունի սոցիալական հենարան, բայց սա մեխանիկորեն չի ենթադրում ընդդիմության հաջողություն Գեղարքունիքում 44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հորեղբոր 13-ամյա թոռանը. վերջինս մահացել է ՈւՂԻՂ. Ակցիա Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Որոշել եմ վայր դնել պատգամավորի մանդատս․ Արթուր Ղազինյան Արցախի լինել-չլինելու հարցն է դրված, կառուցվող նոր ճանապարհը շատ մեծ վտանգներ է պարունակում Բրիտանական զինված ուժերը թուլացել են Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով Զոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել Երևանում 50 Cent-ին մատանի են նվիրել, ինչ է խորհրդանշում այն Կիևը բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին Երբ կվճարվի հուլիս ամսվա կենսաթոշակը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան Հուլիսի 4-ին Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Իրանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել․ կան զոհեր Երևանում հետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երևանից լուսանկար է հրապարակել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan