Դանիան կօգնի Ուկրաինային զենքով և ռազմական տեխնիկայով

Դանիան կօգնի Ուկրաինային զենքով և ռազմական տեխնիկայով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, Times․am: Դանիան պատրաստ է օգնել Ուկրաինային զենքով և ռազմական տեխնիկայով, եթե պատերազմ սկսվի Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը, Jyllands-Posten թերթին տված հարցազրույցում։

Ֆրեդերիկսենն ասել է, որ Ուկրաինայում իրավիճակը անվտանգության լուրջ վտանգներ է պարունակում և ստեղծում է իրական ռիկսեր Եվրոպայի հետ ռազմական դիմակայման համար, այդ պատճատով էլ ինքը խոստացել է օգնել Կիևին։

Դանիայի վարչապետը հավելել է, որ խորհրդարանում իշխող քաղաքական ուժերը պատրաստակամություն են հայտնել աջակցել հակառուսական պատժամիջոցների կիրառմանը, որպեսզի օգնեն արևմտյան այլ երկրներին կանգնեցնելու «ռուսական ագրեսիան»

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում