Մոսկվայում 66 մարդ ոստիկանություն է տեղափոխվել զանգվածային ծեծկռտուքի համար

Մոսկվայում 66 մարդ ոստիկանություն է տեղափոխվել զանգվածային ծեծկռտուքի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, Times․am: Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել միգրանտների միջև, որոնք հավանաբար եկել են Տաջիկստանից: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը։ 

Ոստիկանության բաժանմունք է տեղափոխվել 66 մարդ:

Զանգվածային ծեծկռտուքի ժամանակ օգտագործվել է նաև տրավմատիկ զենք:

Ընդհանուր առմամբ, կռվին ներգրաված է եղել 15 մարդ, սակայն մասնակցելու կասկածանքով ոստիկանություն բերման է ենթարկվել 66 մարդ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում