Ադրբեջանցիները ՈւԵՖԱ-ին խնդրել են Մարսելում պաշտպանել իրենց հայերից

Ադրբեջանցիները ՈւԵՖԱ-ին խնդրել են Մարսելում պաշտպանել իրենց հայերից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, Times․am: Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցացիայի փոխնախագահ Էլհան Մամեդովը հայտարարել է, որ դիմել է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղարին, խնդրելով առաջիկայում սպասվող «Մարսել»-«Գարաբախ» ֆուտբոլային խաղի ժամանակ, որը տեղի է ունենալու Մարսել քաղաքում, պաշտպանել իրենց հայերից։ Այս մասին գրում է Инфотека 24-ը։

«Մեր հանդեպ ամբողջ ժամանակ փորձում են ինչ-որ պրովոկացիա անել։ Հավանաբար ՈՒԵՖԱ-ի կողմից կնշանակվի լրացուցիչ ներկայացուցիչ, որը կապահովի մեր անվտանգությունը»,-ասել է Մամեդովը

Նրա խոսքերով, ԱՖՖԱ-ն նամակ է ուղարկել նաև Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում