Ռազմական ոստիկանություն ենք գնում՝ պայմանով, որ երեխուն չտանեն էդ զորամաս. զորամասը լքած զինվորը տուն է վերադարձել

Ռազմական ոստիկանություն ենք գնում՝ պայմանով, որ երեխուն չտանեն էդ զորամաս. զորամասը լքած զինվորը տուն է վերադարձել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, Times․am: Նորակոչիկ զինվոր Վլե Ֆերոյանը, որ փետրվարի 1-ին լքել էր զորամասը, կապ է հաստատել ընտանիքի հետ եւ տուն վերադարձել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց զինծառայողի տատ՝ Ռոզա Ֆերոյանը։

«Երեխեն երեկ զանգեց ինձ, իր գտնվելու տեղն ասաց, ասացի՝ տաքսի նստի ու արի տուն։ Դիմավորեցի թոռիս, երեխես շոկի մեջ էր։ Հիմա գնում ենք Ռազմական ոստիկանություն, բայց մի պայմանով, որ երեխուն հետ չուղարկեն էդ զորամաս»,- ասաց Ռոզա Ֆերոյանը։

Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող Վլե Ֆերոյանը բանակ զորակոչվելուց մեկ օր անց անհետացել էր Կապանի N զորամասից։ 18-ամյա զինծառայողի տատը NEWS.am-ի հետ զրույցում պատմել էր, թե իր թոռանը ստիպել են մաքրել սանհանգույցը, ինչին նա դեմ է եղել, ինչի պատճառով սպաները ծեծել են նրան։

Զորամասից, սակայն, մեծ հետ զրույցում հերքել էին Վլե Ֆերոյանի հարազատի պատմածը։ Մեր խմբագրություն զանգած նույն զորամասի մեկ այլ զինծառայող պատմեց, թե Վլե Ֆերոյանը հրաժարվել է կատարել սպայակազմի հրամանը եւ չի մաքրել իր ննջարանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում