Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է թռչունների կողմից վնասված տղամարդու դի

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է թռչունների կողմից վնասված տղամարդու դի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, Times․am: Այսօր՝ փետրվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։25-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ անանցանելի վայրում, դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում բերանքսիվայր հայտնաբերել են մոտ 40-45 տարեկան տղամարդու դի։ Մարմնի որոշ հատվածներ թռչունները վնասել են։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։  

Հետևեք մեզ նաև Telegram-ում