Դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց

Դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը կկալանավորվի: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, բավարարեց Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը, հայտնում է Tert.am-ը։

«Պարոն Արղամանյանը պիոների պես կատարեց իր հանձնարարությունը։ Ուզում ենք անընդհատ հասկանալ, թե ինչի հիմքեր կան, իհարկե, իմաստ չկա ոչինչ փնտրելու։ Պետք է նշել է, որ մի խումբ իշխանավորներ արդարադատությունը բռնաբարեցին, ժողովրդավարությունը գլորվեց անդունդ։ Բառեր չեմ գտնում ասելու՝ ինչ է կատարվել։ Կա դատավոր Բախշիյան և կա դատավոր Արղամանյան, կան դատավորներ և կան նրանք, ովքեր որ ամեն ինչ անում են, որպեսզի իրենք լինեն իշխանությունների սիրելին, որպեսզի ամեն ապօրինություն կատարելու համար երաշխավորված լինեն և կատարեն դրանք։ Իսկ կան Բախշիյան և Բախշիյաններ, ովքեր փորձում էին ընդդիմանալ և որոշումներ կայացնել, ինչը անթույլատրելի է մեր «ժողովրդավարական» երկրում»,-ասաց Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք` հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր երկու միջնորդություն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին, ԲԴԽ-ն համաձայնությունը տվել էր
Հիշեցնենք, Բորիս Բախշիյանի որոշմամբ փոխվել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խափանման միջոց կալանքը։

Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում