Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 8 գերեվարված զինվորական

Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 8 գերեվարված զինվորական

Փետրվարի 7-ին Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 8 գերեվարված զինվորական, այդ մասին հայտնում է Ադրբեջանի գերիների, անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը։

Նշվում է, որ զինվորականները գերեվարվել էին 2021 թվականի նոյեմբերի 16-ին Քարվաճառի հատվածում։

Հանձնաժողովում հայտարարել են, որ դրա դիմաց Երևանը պետք է Բաքվին տեղեկատվություն տրամադրի հայ-ադրբեջանական առաջին պատերազմի ժամանակ զոհված և, ենթադրաբար, զանգվածային գերեզմաններում թաղված ադրբեջանցի զինվորների և խաղաղ բնակիչների, ինչպես նաև նման զանգվածային հուղարկավորության վայրերի գտնվելու մասին տեղեկատվություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում