Հայաստան վերադարձված ռազմագերիները հարցաքննվում են

Հայաստան վերադարձված ռազմագերիները հարցաքննվում են

Հայաստան վերադարձված բոլոր գերիները հարցաքննվում են։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

«Բոլորն էլ հարցաքննվում են»,–ասաց նա և այլ մանրամասներ չհայտնեց։

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերիներ վերադարձել են հայրենիք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում