AM | RU
USD
EUR
RUB

Թուրքիայի քաղաքացիների 60,9 %-ը տոկոսը Հայաստանը համարում են սպառնալիք

 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, Times․am: Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

Անցյալ շաբաթ IRI-ի կողմից հրապարակված հարցումները ցույց տվեցին, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը, անկախ պետական քարոզչությունից՝ ճիշտ գնահատելով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, Թուրքիան և Ադրբեջանը համարում են քաղաքական, անվտանգային և տնտեսական սպառնալիք։

Այսօր ուզում եմ կիսվել ևս մեկ համեմատաբար թարմ հանրային կարծիքի հարցումով, որն անց է կացվել Թուրքիայում վերջերս (2021թ. հոկտեմբեր-նոյեմբերին)։
Հարցումն իրականացրել է թուրքական Kadir Has համալսարանը իր հետազոտական ամենամյա ծրագրի շրջանակներում։

Քանի որ ՀՀ կապիտուլիացիոն իշխանությունը ջանք է թափում, որպեսզի մեզ՝ հայերիս համոզի, որ Թուրքիան որևէ սպառնալիք չի ներկայացնում և թուրքերը խաղաղասիրական տրամադրվածություն ունեն, ապա տեսնենք, թե ինչ են այդ մասին մտածում թուրքերը։ Նախ դիտարկենք հարցման այն բաժինը, որն անդրադառնում է Թուրքիայում արտաքին սպառնալիքների ընկալմանը հանրության կողմից (հարցումն ամբողջությամբ տեղադրում եմ կից)։

▪️Այսպես, այն հարցին, թե «թվարկված երկրները Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնում են», հարցվածների մեծամասնությունը՝ 60,9 %-ը Հայաստանը համարում է սպառնալիք։ Այս առումով Հայաստանը «առաջատար է» Թուրքիայի քաղաքացիների ընկալումներում։ Անհրաժեշտ է նշել նաև, որ այս ցուցանիշը շարունակաբար աճում է (2020թ. 58,9%-ը, իսկ 2019թ.՝ 46,5%-ն էր այդպես կարծում)։ Սպառնալիք ներկայացնող պետությունների ցանկում Հայաստանին հաջորդում են Իսրայելը, ԱՄՆ-ն, Իրաքը, Կիպրոսը, Իրանը, Ֆրանսիան, Սիրիան, Հունաստանը, ՌԴ-ն և այլն։

▪️Հայերի հանդեպ բացասական վերաբերմունքի մասին է վկայում հարցման մեկ այլ կետ։ «Կընդունեի՞ք արդյոք հարևանի, ով ազգությամբ հայ է» հարցին Թուրքիայի քաղաքացիների մեծամասնությունը՝ 53,8%-ը գտնում է պատասխանել է «ո՛չ»։ Եվ միայն 8,2%-ն է դրական վերաբերվում նման հնարավորությանը։

▪️Անդրադառնանք նաև Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը։ Հարցվածների բացարձակ մեծամասնությունը՝ 66,2%-ը չի աջակցում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը (կողմ է միայն 14,4%-ը)։

Հարցումը ևս մեկ անգամ փաստում է պարզ իրողությունը. ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում բնակչության շրջանում չկա խաղաղության օրակարգ։ Սակայն եթե մեկնարկած «բարեկամության դարաշրջանից» Թուրքիան որպես պետություն ստանալու է Հվ. Կովկասում այդքան ցանկալի ազդեցության մեծացումը ի դեմս Հայաստանի՝ որպես անկախ քաղաքական գործոնի վերացման և բոլոր կոմունիկացիաների փաստացի վերահսկման, ապա Հայաստանի Հանրապետությունը միայն կորցնելու է՝ լիարժեք վերածվելով Թուրքիայից առկախված բանանային հանրապետության։ Սա, իհարկե, բնավ չի փոխելու թուրքերի վերաբերմունքը Հայաստանի և հայության հանդեպ։

Լրահոս
Կտրուկ վատթարացել է N զորամասի շարքային զինծառայողի ինքնազգացողությունը, կյանքը փրկել չի հաջողվել․ ՀՀ ՊՆ Որոշակի պարբերականությամբ հայտարարվում է լռության րոպե՝ փլատակների տակ մնացած ողջ մարդկանց ձայնը լսելու նպատակով Փլատակների տակից փրկարները գտել են 1 քաղաքացու դի Բերձորի և Աղավնոյի տներն անվնաս թուրքին հանձնող հայ իշխանավորը Հայրենիք է վաճառում 5-ամյա աղջնակը տեղափոխվել է հիվանդասենյակ, վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում Պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի․ 36-ի վիճակը մասնագետները միջին ծանրության են գնահատում ԱԻՆ-ն ահազանգ է ստացել տարբեր օբյեկտներում ու կենտրոններում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին Երևանի մետրոպոլիտենից քաղաքացիները տարհանվում են «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետևանքով տարբեր ԲԿ-ներ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետևանքով կա մեկ զոհ և 45 տուժած տուժած․ ԱԻՆ «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետևանքով 7 երեխա և 2 մեծահասակ տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, կա մեկ զոհ և 20 տուժած «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 7 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Տեսախցիկը ֆիքսել է սարսափելի պայթյունի կադրերը «Սուրմալու» տոնավաճառում պայթյուն է տեղի ունեցել․ տեսանյութ Թալիբները կժամանեն Մոսկվա Ռուսական ինքնաթիռներն արգելափակված են Գերմանիայում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում ՌԴ քաղաքացին հայտնել է, որ «Հոլիդեյ» հյուրանոցում բուժքույրը գողացել է իր կնոջ ոսկյա մատանին Որեւէ մեկիդ չենք խնդրել Սերժ մերժել ու պաչել կապիտուլյացիայի սիմվոլի ճակատը. Շարմազանով Ջրասուզակները Սևանում հայտնաբերել են եռամսյա հավաքների մասնակից 31-ամյա տղամադու դին Ռուբեն Ռուբինյանը փորձառու դեսպան Սերդար Քըլըչին զանգելիս թուրքերենով է բարևում Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ հայերը հանրահավաք են անելու Այսօր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է Սառցասարի ուղղությամբ ադրբեջանցիներն առաջխաղացում են ունեցել Երևանում Mazda 6-ը մխրճվել է կանգառի մեջ. կան վիրավորներ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ Գեներալ Սեյրան Սարոյանին կհուղարկավորեն իր ծննդավայրում` Հայկաշենում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Հայաստանում այսօրվանից ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 17-ամյա տղան ձերբակալվել է մորը խեղդամահ անելու կասկածանքով Որդու՝ Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի զինվորական հագուստով Կարին Տոնոյանը բարձրացել է Մասիսի գագաթ France Football պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների ցուցակը Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով մեղադրանք է առաջադրել նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանին Որդին դիմել է ոստիկանություն, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկների պատճառով մայրը մահացել է «Ալիևի ասելիքն այն է, որ հայերն ու ադրբեջանցիները կարող են համատեղ բնակվել, շփվել՝ առանց միջնորդների» Մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը Սիրիայի ընդդիմադիր խմբերն այրել են Թուրքիայի դրոշները Շիրխանյանի համար 13, Վարդանյանի համար 16 տարի ազատազրկում․ դատախազը հանդես է եկել ճառով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan