Հեռուստաեթերում մնալու են հանրությանը մոլորեցնեղ իշխանական թիվիները․ «Հրապարակ»

Հեռուստաեթերում մնալու են հանրությանը մոլորեցնեղ իշխանական թիվիները․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, Times․am: «Հրապարակ» թերթը գրում է. «Մենք դեռեւս փետրվարի 1-ին գրել էինք, որ մոտ օրերս «Արմնյուզի» հեռարձակումն անջատվելու է, եւ հեռուստատեսային այս սլոթի համար նոր մրցույթ է հայտարարվելու:

Ընտրություններից հետո այս հեռուստաընկերությունն ու «Քառյակ մեդիային» պատկանող մյուս լրատվամիջոցները` Tert.am կայքը եւ ArmNews ռադիոն, աշխատում էին խիստ պասիվ ռեժիմով:

Սեփականատերերը փորձում էին գնորդ գտնել, սակայն այդ փորձերը ձախողվել են: Երեկ «Քառյակ մեդիան» հայտարարեց, որ դադարեցնում է իր գործունեությունը: Ցավոք սրտի, մի կայացած հեռուստաընկերություն դադարեց գործելուց, եւ հեռուստաեթերում մնալու են հիմնականում անճաշակ ու հանրությանը մոլորեցնող իշխանական թիվիները»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում