Սիսիանի զորամասում կատարվել է ջրօրհնեքի արարողություն

Սիսիանի զորամասում կատարվել է ջրօրհնեքի արարողություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, Times․am: Այսօր Սիսիանի N զորամասում կատարվել է ջրօրհնեքի արարողություն: Ջրօրհնեքը կատարել է Սիսիանի հոգևոր հովիվ Տ. Պարգև քհն. Զեյնալյանը և զորամասի գնդերեց Հակոբ սրկ. Գևորգյանը:

Իր օրհնության խոսքում Տեր Պարգևը հրամանատարական կազմին և զինվորներին մաղթել է խաղաղ և Աստվածային օրհնություններով լի ծառայություն:

Ջրօրհնեաց արարողության խաչքավորությունը ստանձնել է փոխգնդապետ Վահագ Մինասյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում