Վանաձորում կանխվել է զինված բախումը․ բերման է ենթարկվել 6 անձ. հայտնաբերվել են ատրճանակներ

Վանաձորում կանխվել է զինված բախումը․ բերման է ենթարկվել 6 անձ. հայտնաբերվել են ատրճանակներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, Times․am: Վանաձորում ոստիկանները կանխել են զինված բախումը: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

«Փետրվարի 11-ին ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ քաղաքացիներ գտնվում են Վանաձորի Մյասնիկյան փողոցում, իրենց մոտ ու ավտոմեքնայում ապօրինի զենք-զինամթերք ունեն և պատրաստվում են վիճաբանել:

Ժամը 14.25-ին նշված փողոցից, «ՎԱԶ-21010» ավտոմեքենայով հանդերձ, ոստիկանության Տարոնի բաժին բերման է ենթարկվել 6 անձ։ 32-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցրվել է ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով և 22 սմ երկարությամբ ծալովի դանակ։ 35-ամյա տղամարդու պայուսակից հայտնաբերվել է 3 փամփուշտ և ատրճանակի պահունակ՝ լիցքավորված 6 փամփուշտով։ Ավտոմեքենայի զննությամբ՝ վարորդի կողքի նստելատեղի վրայից հայտնաբերվել և վերցվել է գործարանային համարը ջնջված, «Մակարով» տիպի ատրճանակի նմանվող ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է քննություն»,- հայտնում են ոստիկանությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում