Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա 8 վիրավոր

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա 8 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, Times․am: Այսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 13:10-ի սահմաններում Ճամբարակ քաղաքում բախվել են Nissan X-Trail և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած «Ճամբարակ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել բժշկական կենտրոն: Վարորդներին և վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որոնցից մի քանիսին քաղաքացիներն իրենց ավտոմեքենաներով են տեղափոխել հիվանդանոց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում