Ադրբեջանի ՊՆ բարձրաստիճան 4 սպա է ձերբակալվել

Ադրբեջանի ՊՆ բարձրաստիճան 4 սպա է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, Times․am: Ադրբեջանի պաշտպանության նախարարության չորս բարձրաստիճան աշխատակիցներ ձերբակալվել են ավելի քան 10 մլն մանաթ յուրացնելու կասկածանքով, նրանց մեղադրանք է առաջադրվել երկրի Քրեական օրենսգրքի 179.4-րդ հոդվածով (առանձնապես խոշոր չափերի յուրացում)։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ զինծառայողները ձերբակալվել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից իրականացված գործողության ընթացքում, իսկ հասցված վնասի ընդհանուր գումարը գերազանցում է 10 մլն մանաթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում