«Ռոման» չի երկարաձգի պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ

«Ռոման» չի երկարաձգի պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, Times․am: «Ռոման» չի երկարաձգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը, չնայած նրան, որ «Սասուոլոյի» հետ խաղից հետո Ժոզե Մոուրինյուն հայտարարել էր, որ Մխիթարյանը թիմի ամենաառանցքային խաղացողներից մեկն է։ Այս մասին գրում է Calciomercato-ն։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ հայ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են իտալական և ռուսական մի շարք ակումբներ, այդ թվում՝ «Միլանը», «Ինտերը», «Կրասնոդարն» ու Մոսկվայի «Սպարտակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում