Թշնամին Խրամորթի տարածքում թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանք կատարող քաղաքացուն

Թշնամին Խրամորթի տարածքում թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանք կատարող քաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, Times․am: ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ փետրվարի 15-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման և խաղաղ բնակչությանը հերթական անգամ թիրախավորելու վերաբերյալ:

Ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Խրամորթ գյուղի վարչական տարածքում Խնապատ գյուղի բնակիչ Կ.Մ.-ն (ծնված 1983թ.) տրակտորով հերկ կատարելու ժամանակ, հակառակորդի մարտական դիրքից նրա ուղղությամբ արձակված կրակոցներից վնասվել է տրակտորի հետևի անվադողը:

Բաժնի պետ Արման Սարուխանյանի գլխավորությամբ դեպքի վայր են մեկնել շրջբաժնի ծառայողներն ու ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները:

Նախապատրաստվում են նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում