Վրաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել

Վրաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, Times․am: Վրաստանի Քվեմո Քարթլի շրջանի Սամեբա գյուղից 9 կմ հեռավորության վրա 3,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։

Երկրի ազգային սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 11:37-ին, էպիկենտրոնը գտնվել է 9 կիլոմետր խորության վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում