Պուտինը հաղթեց ԱՄՆ-ին և Եվրոպային․ The Telegraph

Պուտինը հաղթեց ԱՄՆ-ին և Եվրոպային․ The Telegraph

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, Times․am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխարհաքաղաքական հաղթանակ տարավ ԱՄՆ-ի և Եվրոպայի նկատմամբ։ Այս մասին գրել է բրիտանական The Telegraph-ը։

Ինչպես նշել են հոդվածի հեղինակները, Ռուսաստանի նախագահը ցույց տվեց Արևմուտքի թույլ կողմերը։ Այսպես, Բրյուսելը պատրաստվում էր կարևոր դերակատարում ունենալ արտաքին քաղաքական թատերաբեմում, սակայն նրան ցույց տվեցին, որ նրա նկտրումները հիմնավորված չեն։

Ինչպես գրում է թերթը, Եվրոպայի դերակատարները հրաժարվեցին միասնաբար գործել Մոսկվայի դեմ, իսկ ԱՄՆ-ը սահմանափակվեց միայն ռազմաշունչ հռետորաբանությամբ։ 

«Կիևը տեսավ, որ ինչքան քիչ են իր դաշնակիցները պատրաստ անել իր համար»,- նշված է հոդվածում։

Թերթը նաև նշում է, որ Ռուսաստանը հաղթեց, քանի որ Ուկրաինային հավանաբար չեն ընդունի ՆԱՏՕ, իսկ «Հյուսիսային հոսք 2» (Северный поток — 2)-ը պատրաստ է գազ մատակարարել Եվրոպային։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում