Մարտակերտի բնակիչները փակել են ադրբեջանական ռազմական շարասյան ճանապարհը․ տեսանյութ

Մարտակերտի բնակիչները փակել են ադրբեջանական ռազմական շարասյան ճանապարհը․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, Times․am: Արցախի հանրապետության Մարտակերտի շրջանի բնակիչները փակել են Քարվաճառ ուղեւորվող ադրբեջանական ռազմական տեխնիկայի շարասյան ճանապարհը։

Խաղաղապահների միջամտությունն արդյունք չի տվել։ Միջադեպի վերաբերյալ տեսանյութը տարածվել է համացանցում։

Նշվում է, որ ադրբեջանցիների ռազմական տեխնիկայի մի մասը վերադարձել է ելման կետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում